Փաշինյանը քոմենթներով կընտրվի ԱՄՆ նախագահ
Սոցիալական ցանցերն ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է նաև որպես քարոզչական մեխանիզմ: Հայաստանում նույնպես վերջին շրջանում քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս ճիշտ օգտագործել սոցկայքերի ներուժը: Առհասարակ՝ ամեն բան պահանջում է պրոֆեսիոնալիզմ, լինի դա հագուստի վերանորոգում, ասեղնագործություն, թե քաղաքականությամբ զբաղվել: Սոցիալական ցանցերը, որպես քարոզչական գործիք օգտագործելը, նույնպես որոշակի նրբություններ է պարունակում, որոնք տրորելու դեպքում կա՛մ կձախողվի արշավը, կա՛մ թեկնածուն կամ կառույցը կվերածվի շարքային սպամեռի, կա՛մ պարզապես արդյունավետությունը չափազանց քիչ կլինի:
Երևանի քաղաքապետի «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում, հատկապես սելֆիի փայտիկ գնելուց հետո, բավականին ակտիվացել է ֆեյսբուքյան տիրույթում: Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլն արդեն լուրջ կախվածություն է ձեռք բերել սոցիալական ցանցերից: Այսօր էլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրել է, «Վարչական առնվազն երկու շրջանի ղեկավարի պաշտոնում կնշանակեմ քաղաքացիների առաջարկած թեկնածուներից»։ Իսկ որտե՞ղ են քվեարկելու: Այո, դուք ճիշտ գուշակեցիք, ֆեյսբուքյան պոստի քոմենթներում:
Հարգելիներս, մեկն ու մեկդ Նիկոլի ձեռքից վերցրեք սելֆիի փայտիկը: Երևանի վարչական շրջանի ղեկավարներն ընտրվում են ֆեյսբուքի միջոցով: Այս տեմպերով եթե գնա և Աստված չանի Նիկոլը դառնա քաղաքապետ՝ չի բացառվում, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ ֆեյսբուքյան ուղիղ եթերների ու քոմենթների միջոցով քննարկվեն որոշումները: Օրինակ՝ «Էրեխեք Լոնդոնի քաղաքապետի հետ հանդիպման եմ, առաջարկումա համագործակցություն,, ինչ ասե՞մ քոմենթներում գրեք էլի»:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44