Նախարար Կարայանը շնորհակալություն է հայտնել Միշել Ֆարաոնին այցի համար և նշել. «Մենք մի նոր համագործակցության սկիզբ դրեցինք, որն էլ ավելի կամրապնդի մեր երկու բարեկամական պետությունների միջև հարաբերությունները»:
Լիբանանի պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի և պատվիրակության ուշադրությանը ներկայացվել են շնորհանդեսներ` Հայաստանի ներդրումային գրավչությունների, գործարար միջավայրի բարեփոխումների, տնտեսական տարբեր վարկանիշներում Հայաստանի զբաղեցրած դիրքի, ներդրումային ծրագրերի հարթակի, զբոսաշրջության ներուժի, գյուղատնտեսական ծրագրերի և առողջապահական ոլորտի վերաբերյալ: Դրանք ներկայացվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցների, ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի կողմից:
Լիբանանի պատվիրակության անդամները և նախարարը հարցեր են ուղղել իրենց հետաքրքրող ոլորտների առնչությամբ: Մասնավորապես ներկաներին հետաքրքրել է Սյունիքի ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունները։
Միշել Ֆարաոնն իր խոսքում նշել է, որ Հայաստանն իսկապես ունի ներդրումային գրավչություններ, և կարող է հետաքրքիր լինել ներդրողների համար՝ հավելելով․ «Պարոն նախարար, հրավիրում եմ Ձեզ և Ձեր թիմին Լիբանան և առաջարկում եմ իրականացնել համատեղ ներդրումային համաժողով` լիբանանցի գործարարներին և ներդրողներին ներկայացնելու Հայաստանի ներդրումային ներուժը և հաստատելու գործարար կապեր: Սա կարող է մեր երկու երկրների տնտեսական կապերի զարգացման ևս մեկ հիանալի հնարավորություն լինել: Այն ամենը, ինչ դուք այսօր ներկայացրեցիք, շատ հետաքրքիր կլինի լիբանանցի ներդրողներին։ Հայաստանում ներդրվել են մեխանիզմներ՝ հեշտացնելու մասնավոր ներդրումները»։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02