Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հանձնարարում է ՀՀ ֆինանսների նախարարությանն առավել բարելավվել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել գնումների գործընթացի արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ընդունման-հանձման ակտեր, կատարողական ակտեր, հաշիվ-ապրանքագրեր և այլն: «Միաժամանակ, ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ՝ վառելիքի, գրասենյակային կամ տնտեսական նյութեր և այլն»,-ասաց վարչապետը: Նա հանձնարարեց նշված հաշվետվությունները ներկայացնել տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները և այլն: Կարելի է տեսնել նաև ըստ պատվիրատուների, առանձին գնման ժամանակ ստացած նվազագույն և առավելագույն գներն ու հաղթողի առաջարկած գինը: «Այս կտրվածքով տեղեկատվությունը լավ հիմք է գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվել այսքանով, և ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարում եմ մշակել ծրագրային խնդիր, որը յուրաքանչյուրին հնարավորություն կընձեռի էլեկտրոնային գնումների կայքէջում ընտրելով հետաքրքրող պարամետրերը՝ ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ»,-հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ սա հանրության լուրջ մտահոգությունն է և ինքը ցանկանում է, որ կառավարությունն այս միջոցառումներն իրականացնի և ապահովի թափանցիկ գնումների գործընթաց:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47