Երկրի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ մաքսային ճանապարհով Հայաստան ոչ մի տեսակի ադրբեջանական միրգ չի մտել, այդ թվում նաև խնձոր: Բայց փաստը այն է, որ Հայաստանի շուկայում վաճառվում է խնձորը, այնպիսի քանակով է եկել, որ առգրավելուց օրեր անց դա դեռ որոշ շուկաներում առկա է, մարդիկ օրը ցերեկով շուկայում product of Azerbaijan արկղերը դրած խնձոր են վաճառում:
Խնձորները հաստատ գետը չի բերել: Չէ, հաստատ գետը չէր կարող այդպես գեղեցիկ դասավորված ու պիտակներն էլ պլպլան բերեր մինչև խանութների դռների դիմացը շարեր: Ցավոք սրտի Տիգրան Մեծից հետո դեռ Ծովից ծով Հայաստան չենք ունեցել, որ այնքան մեծ լինի չիմանանք, որտեղից եկավ, որտեղ գնաց ու ամենակարևորը ով բերեց:
Հայաստանում մի տան պես ապրում ենք: Բոլորի ներքին խոհանոցը գիտենք: Ով ում հետ է լավ, ով ում հետ կռված: Ով ինչ է բերում, ով ինչ է տանում, նույնիսկ ՝ ով ինչ չի թողնում տանեն կամ բերեն: Բայց արի ու տես, որ ադրբեջանական խնձորների մասին բան չգիտենք, տնաշենների 1 կիլոգրամն էլ 1200 դրամ է: Ամեն մարդու գրպանի բան չի:
Տղերք, առաջին պատահած խանութպանի ձեռքից բռնեք, խանութի բանալիները վերցրեք, տարեք ԱԱԾ նկուղում պահեք, կես ժամ էլ չի անցնի ամբողջ պատմությունը կպատնի՝ ով բերեց, ում փող տվեց, որտեղից բերեց, ով վիզը բռնեց, ով մոռթեց, նույնիսկ , թե ով էր ասմունքում:
Հիմա , եթե ամբողջ պետական համակարգը այսքան օրերի ընթացքում չի կարողանում գտնել մեզ ադրբեջանական խնձոր բերողին, ավելի հավանական չի՞, որ այդ խնձորնեի արկղերը կփոխվեն, վրայի նշանն էլ կհանեն, եթե պետք լինի մի հատ էլ անմոռուկ կկպցնեն, անունը կդնեն տեղական կամ ֆրանսիական կամ իսպանական, ու հայդա նորից շուկա՝ վաճառքի, հլը գինն էլ կարողա ավելի թանկանա, բա դե մեր մոտ տեղականը միշտ ավելի թանկ է:
Ջեբկիրի մակարդակի գործ է: Ամեն թաղային անգիր գիտի, թե իր թաղում ով է ջեբկիր , ով է թմրամոլ և այլն: Նման դեպքեր լինելուց միանգամից գնում տվյալ մարդու ձեռքից բռնում տանում է բաժին: Հիմա հաստատ Հայաստանում ամեն երկրորդը խնձոր չի ներմուծում, որ սենց խառնվել ենք իրար:
Վերջիվերջո թասիբի հարց է: Վաղը մյուս օր քեֆ անելուց հայրենիքի ու զինվորի կենացը , որ խմեք, նենց արեք գոնե կուլ գնա:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02