Երևի երբեք այսքան չեմ սպասել ընտրությունների ավարտին, որքան Երևանի ավագանու ընտրությունների դեպքում: Ուզում եմ շուտ ավարտվի այս ամենը, քանի որ ինչքան գնում է Զարուհի Փոստանջյանն այնքան արժեզրկում է իրեն ու իր անցած ճանապարհը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության կողմնակիցները ապրիլի 26-ին իրականացրել են երթ, որի ժամանակ կոչ էին անում մայիսի 14-ին ընտրել Զարուհի Փոստանջյանին, քանի, որ վերջինս ունի 10 տարվա քաղաքական գործունեության փորձ. «Այսօր փորձելու ենք զրուցել քաղաքացիների հետ կենտրոնական փողոցներում, եւ մեր հիմնական ուղերձն է, որ պատրաստվում ենք վերցնել քաղաքապետարանը ազատագրման միջոցով»։
Փոստանջյանի մոտ հարցազրույցների ժամանակ սուր «Րաֆֆու սպազմ» է լինում: Քանի կար, վերականգնում էր պատմական Ծովից Ծով Հայաստանի սահմանները, իսկ բոլորս էլ միահամուռ ուժերով լծվում էինք Բիթլիսի ու Տրապիզոնի ավերակների վերականգնման աշխատանքներին: Հիմա, ինչպես տեսնում ենք, Զարուհին ժամանակավորապես դադարեցրել է Մեծ Հայքի ու Ծոփքի արշավանքները, հիմա էլ քաղաքաետարանն է գրոհում: Զարուհին այս կերպ, անլրջացնելով ընտրական գործընթացները, ուղղակիորեն նպաստում է իշխող հանրապետականի վերարտադրությանը:
Ըստ Զարուհու՝ «Երկիր ծիրանին» հաղթելու է ընտրություններում և Երևանը հանելու է դժոխքից, այն վերածելու է դրախտի: Կարծում եմ տեղին է ասել, որ Զարուհին Ժառանգության իր թևով անգամ չկարողացավ կես գազելանոց կուսակցությունը դուրս բերել ճահիճից, այդ ու՞մ հույսով ու աջակցությամբ է Երևանը դուրս բերելու դժոխքից:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02