Էկոնոմիկայի նախարարությունում առաջիկա օրերին հրապարակելու է սպառողների համար կարեւոր 10 ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը: Այս մասին մայիսի 26-ին Կաառավարության նիստի ժամանակ հայտնել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Այդ փաստաթղթերով ապրանքներ ներկրել կկարողանա ցանկացած ձեռներեց: Այդ ապրանքներ են կարագն ու արեւածաղկի ձեթը, ալյուրն ու հացահատիկը, շաքարը, հավի միսը, բանանը ու նարինջը, բենզինն ու դիզելային վառելիքը: Էկոնոմիկայի նախարարությունը առայժմ սահմանափակվում է այս ապրանքներով, համարելով դրանք սպառողների համար ներմուծվող կարեւորագույն ապրանքներ: Միանգամից բոլոր փաստաթղթերի հրապարակման համար ժամանակ է պահանջվում, քանի որ յուրաքանչյուր ապրանքի համար կան մի քանի տարբեր ընթացակարգեր, ըստ առեւտրի ռեժիմի: Հայաստանի արտաքին առեւտուրը բաժանվում է երեք ռեժիմի՝ երրորդ երկրներ առանց կանոնակարգման առանձնահատկությունների, երրորդ երկրներ՝ ազատ առեւտրի մասին պայմանագրերով ու կանոնակարգման առանձնահատկություններով ու վերջապես՝ Եվրասիական միության երկրներ: ԵՏՄ շրջանակում նույնպես երկու ցանկ կա. առաջինը՝ ապրանքներ ոչ զարգացած երկրներից, արտոնյալ ռեժիմով, երկրորդը՝ ապրանքներ զարգացող երկրներից, որտեղ գործում են արտոնյալ մաքսատուրքեր: Մինասյանի խոսքով, հաշվի առնելով փաստաթղթերի մեծ ծավալը՝ սկզբում դրանք կհրապարակվեն միայն 10 ապրանքների վերաբերյալ, բայց Նախարարությունը հետագայում կհրապարակի նաեւ սպառողական զամբյուղի մնացած ապրանքներին վերաբերող փաստաթղթերը: Նշված 10 ապրանքների վերաբերյալ փաստաթղթերի ցանկերը ուղարկվել են Պետեկամուտների կոմիտե ու Սննդամթերքի անվտանգության պետծառայություն՝ դրանց համաձայնեցման համար: Մինչեւ շաբաթվա վերջ փաստաթղթերը կհրապարակվեն www.mineconomy.am կայքում: Բացի դրանից կմշակվի ծրագրային ապահովում, որով Էկոնոմիկայի նախարարության կայքում հնարավոր կլինի որոնել ապրանքի տասանիշ կոդը, ըստ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02