Քաղաքացի Արուսյակ Ա.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է վարույթն իրականացնող անձի կողմից առերևույթ խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ քաղաքացի Արուսյակ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ վաշխառության վերաբերյալ իր դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչը իրենից վերցրել է 260 հազ. ՀՀ դրամ՝ որպես քրեական գործով մի շարք վկաների հարցաքննելու համար ճանապարհածախս: Բացի այդ, քրեական գործով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու և փորձագետներին վարձատրելու պատրվակով նույն քննիչն իրենից պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար: Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47