ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մայիսի 26-ին, 78 տարեկանում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պատմաբան, պետական-հասարակական գործիչ, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Բագրատի Դավթյանը: Շչորս Դավթյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին, Էջմիածին քաղաքում, զինվորականի ընտանիքում: Ծնողները սերում են Գորիսի Ազատաշեն (Արեգունի) գյուղից: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Եղել է Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր, Սիսիանի կուսշրջկոմի 1-ին քարտուղար (1979-1988 թթ.), ապա՝ աշխատել «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր (1988-1991 թթ.): 1980-1995 թվականներին Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր էր: Այնուհետև, կատարել է լրագրողական, պետական ու հասարակական աշխատանք:
Պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով, վերջին քսան տարում` «Մարշալ Բաղրամյան» և «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալներով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից` շնորհակալագրով, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով:
Հեղինակ է մոտ քսան գրականագիտական, պատմագիտական, եկեղեցական և այլ գրքերի, այդ թվում` «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը», «Սիսիանի բնակավայրերի պատմությունը», «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք», «Ականավոր սյունեցիներ», «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը», «Լոր, հնամենի գյուղ, հարյուրամյա դպրոց», «Համո Սահյան. կյանքը և գործը», «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը», «Աշոտ Սաթյան-100»: Կազմել և հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք», «Համո Սահյան. 60 և մեկ հայրեն», «Համո Սահյանի, Եղիշե Չարենցի և Սայաթ-Նովայի քառյակներ» ժողովածուները և այլն: Պետական աջակցությամբ հրատարակել է Համո Սահյանի ստեղծագործությունների քառահատորի առաջին գիրքը, մոսկվաբնակ սիսիանցիներ Արամ և Արմեն Ստեփանյանների հովանավորությամբ` «Համո Սահյան. հանրագիտարանը», Համո Սահյանի «Ընտրանին»:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47