Թուրքիայի կառավարության խոսնակ, երկրի փոխվարչապետներից Նուման Քուրթուլմուշը, խոսելով Սիրիայի հյուսիսում քուրդ-ամերիկյան համագործակցության մասին, նշել է, որ թուրքական կողմը չի կարողանում «մարսել» այդ ամենը:
Ավելի վաղ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը, անդրադառնալով թուրքական ԶՈւ-ի կողմից Սիրիայի հյուսիսում քրդական դիրքերի հրթիռակոծմանը, նկատել էր, որ չնայած Թուրքիայի` քրդական ահաբեկչության մասին պնդումներին՝ քուրդ-ամերիկյան համագործակցությունը ոչ թե նվազում, այլ է՛լ ավելի է զարգանում Սիրիայում:
The Guardian-ը նշել էր, որ Թուրքիայի ԶՈւ-ի նախաձեռնած հրթիռակոծումից հետո համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) կազմում մարտնչող հայտնի հրամանատարներից Ֆերհաթ Աբդի Շահինը, որը հայտնի է Շահին Ջիլո մականունով, սիրիական շրջաններից մեկում ուղեկցում է ամերիկացի զինվորականներին: Շահին Ջիլոյի գլխի համար Թուրքիան առաջարկել էր 1 մլն 100 հազ ԱՄՆ դոլար:

Խոսելով այս լուսանկարների մասին՝ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան չի կարողանում մարսել այդ ամենը:
«Մեզ բնավ հաճելի չէ այդ ամենը, մենք չենք կարողանում մարսել այն փաստը, որ Թուրքիայի բարեկամ համարվող երկիրը մեզ համար վտանգ ներկայացնող ահաբեկիչների կողքին է», - ասել է Քուրթուլմուշը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ էր հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 և Իրաքի 8 քուրդ մարտիկ։
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02