Էրեբունի վարչական շրջանում «Ելք» դաշինքը շարունակում է Երևանու ավագանու ընտրությունների քարոզարշավը` քաղաքապետի իրենց թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Բակերով թեկնածուի հետ շրջում են նաև «Ելք» դաշինքով նորընտիր պատգամավորներ դարձած Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Լենա Նազարյանը և դաշինքի այլ անդամներ:
«Սիրելի քաղաքացիներ, Երևան քաղաքի հպա՛րտ քաղաքացիներ, մայիսի 14-ին գնացեք ընտրական տեղամասեր և քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին։ Չհուսահատվե՛ք, ժողովուրդ ջան, որովհետև Տարոն Մարգարյանի մահվան վերելակներից, փոշու և աղբի ամպերից, կաթող տանիքներից ելք կա»,-շրջելով բակերով՝ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց բնակիչներին, որ ապրիլի երկուսին քվեարկել են «Ելք» դաշինքի օգտի և կոչ արեց մայիսի 14-ին տալ ավելի մեծ հնարավորություն, և իրենք ավելի մեծ ծառայություն կմատուցեն ժողովրդին:
«Մենք եկել ենք ասելու, որ մայիսի 14-ին դուք կարող եք անել հաջորդ քայլը և փոփոխությունների գործընթացը, որին մեկնարկ եք տվել ապրիլի 2-ին ձեր քվեարկությամբ, կարող եք հասցնել ավելի կարևոր հանգրվանի»,-ասաց նա:
Անդրադառնալով ավտոտնակներին` նա ասաց, որ ավտոտնակների տանիքները պատրաստի խաղահրապարակներ են, պարզապես պետք է պայմանավորվել սեփականատերերի հետ, հարթեցնել, ցանկապատել, և դրանք կդառնան շատ լավ ու ապահով խաղահրապարակներ:
«Երևանում տասնյակ բակեր կան, որ, օրինակ, հրշեջ մեքենան աշխատելու հնարավորություն չունի, տեղ կա, որ նույնիսկ չի կարող մտնել»,-ասաց նա:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02