Թափանիվը, որը սկսել է պտտվել խորհրդարանական ընտրություններին, մենք փորձում ենք էլ ավելի մեծացնել և հասնել հաղթական արդյունքի. Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Իսկ հաղթական արդյունքը, ըստ նրա, «Ելքի» հաղթանակն է և իր՝ քաղաքապետ ընտրվելը:
Հարցին, թե Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ առաջիկայում համագործակցություն տեսնո՞ւմ են, Փաշինյանը պատասխանեց, որ համագործակցության համար իրենցից կախված առավելագույնն արել են:
«Բոլոր հնարավոր կառուցողական առաջարկները արել ենք, դրանից ավել էլ ի՞նչ կարող էինք առաջարկել, հիմա եթե իրենք առաջարկ ունեն, կլսենք այդ առաջարկը»,-ասաց նա:
Լրագրողներից մեկը նշեց, թե Փոստանջյանը նոր ԱԺ-ի հասցեին նշել է, որ այնտեղ մեռելներ են, և այդ ԱԺ-ն պետք է նորից քանդել-հավաքել, Փաշինյանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ դա կոռեկտ ձևակերպում չէ, մեռել բառը ավելի ճիշտ կլինի քաղաքական առումով օգտագործել Փոստանջյանի նախկին կուսակցության հասցեին»:
Հարցին, թե հարցախույզ անցկացրե՞լ են և արդյո՞ք իրենց համակիրների թիվն ավելացել է, Փաշինյանը պատասխանեց, թե տոկոսների հարցը կլուծվի մայիսի 14-ին և հույս ունեն, որ հաղթելու են:
«Մարդիկ թող որոշեն, նրանք հնարավորություն ունեն ստեղծել իրական հակակշիռ ՀՀԿ-ի միահեծան իշխանության համար: Դա շատ կարևոր է, և երբ հարցնում եք, թե երաշխիքը որն է, որ նախընտրական ծրագրերը կկատարվեն, ապա հակակշիռները հենց ամենամեծ երաշխիքն են: Նրանք խոշորացույցով հետևելու են, որ եթե ընտրվեցինք, ինչ է կատարվում քաղաքում: Հանրապետության երրորդ ամենակարևոր պաշտոնն է Երևանի քաղաքապետի պաշտոնը, և մարդիկ հնարավորություն ունեն ստեղծել վիճակ, որ Երևանը և ՀՀԿ իշխանությունը իրար հակակշռեն, իրար վերահսկեն, իրար հետ մրցակցեն, և դրանից կշահեն մարդիկ: Սա շատ պարզ մեխանիզմ է, և նույնիսկ նրանք, ովքեր համակիր չեն Ելքին, շահագրգռված պետք է լինեն քվեարկել մեր օգտին, որովհետև դա բխում է իրենց շահերից»,-ասաց նա:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02