ԱՄՆ նախագահական մրցապայքարի նախկին մասնակից Հիլարի Քլինթոնը խոսել է 2016թ. նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում կրած պարտության մասին՝ նշելով, որ ամբողջովին ստանձնում է տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Միևնույն ժամանակ, նախկին պետքարտուղարն ասել է, որ իր պարտության և Դոնալդ Թրամփի հաղթանակի հարցում մեղավոր է համարում ռուսական կողմին՝ միջամտության համար, գրում է The Guardian-ը:
Բացի այդ, Քլինթոնը մեղադրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին նախագահական ընտրությունների նախաշեմին իր հետ կապված էլեկտրոնային փոստի սկանդալին նոր թափ հաղորդելու համար:
«Ես լիովին ստանձնում եմ պատասխանատվությունը: Ես թեկնածու էի ու լավ էի պատկերացնում սպասվող բոլոր խնդիրները, մարտահարվերը: Ես հաղթանակի ճանապարհին էի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Կոմիի նամակն ու ռուսական WikiLeaks-ի միջամտությունը ստիպեցին ընտրողներին մտափոխվել իրենց քվեն ինձ տալու հարցում: Բացի այդ, պարտությանս հարցում կան մի շարք այլ գործոններ»,-CNN-ին տված հարցազրույցում պատմել է Քլինթոնը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շտապել է արձագանքել Քլինթոնի ասածներին՝ համապատասխան գրառում անելով Twitter-ում:
«ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Կոմին Քլինթոնին հանդիպած լավագույն մարդն էր, քանի որ թույլ է տվել նրան բազմաթիվ վատ արարքներ գործել: Թրամփի ու Ռուսաստանի մասին սուտ պատմությունը դեմոկրատների կողմից օգտագործվող փաստարկ էր իրենց պարտությունն արդարացնելու համար: Իսկ միգուցե, Թրամփն ուղղակի շատ լավ քարոզարշա՞վ է անցկացրել»,-գրել է ԱՄՆ նախագահը:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02