Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ինքնաբացարկի դիմում ներկայացրած անձանց անունները: «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտնողների ցանկում, ի թիվս այլ անունների, հայտնվել են նաև Նապոլեոն Ազիզյանի և Խաչիկ Մանուկյանի անունները: Սակայն երեկ Ազիզյանը NewsBook-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ինքն ինքնաբացարկի դիմում չի գրել: «Ապրիլի 2-ից ես ոտքիս պատճառով տանը պառկած եմ ու տանից դուրս չեմ եկել, ու, բնականաբար, ես չէի կարող ինքնաբացարկի դիմում գրել: Բացի այդ, լրատվամիջոցներից մեկը մի քանի օր առաջ գրեց, որ հարցում է կատարել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, թե արդյո՞ք մինչև ընտրությունները և դրանից հետո Նապոլեոն Ազիզյանի անունով ինքնաբացարկի դիմում եղել է, որտեղից էլ պատասխանել են, որ ո՛չ ընտրություններից առաջ, ո՛չ էլ հետո իմ անունով դիմում չի ներկայացվել»,- մեզ հետ զրույցում ասել է Ազիզյանը: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը NewsBook-ի հետ զրույցում պարզաբանեց, որ հանձնաժողովը ստացել է նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմումներ: «Մեզ բերվել է դիմում՝ իրենց կողմից գրված՝ նոտարական վավերացմամբ: Հիմա, եթե իրենք չեն գրել, ես չգիտեմ»,- ասաց Մուկուչյանը: Նա նշեց, որ եթե թեկնածուներն ունեն անհամաձայնություններ, ապա այսօր՝ մինչև 15:00-ն, կարող են ներկայանալ ԿԸՀ և հետ վերցնել իրենց դիմումները: «Մենք հենց դրա համար էլ երեկ նախապես հրապարակեցինք ցուցակը, որպեսզի բոլորը տեղյակ լինեն, և եթե նման խնդիրներ կան, իմանան իրենց իրավունքները»,- եզրափակեց Տիգրան Մուկուչյանը:
Շարունակությունը՝ Newsbook.am
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02