Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրված որոշ անձինք հրաժարվել են մանդատից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ «Հանրապետական» կուսակցությունից մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել 9 հոգի, 23-ը՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից, 3-ը՝ ՀՅԴ-ից:
«Երեկ երեկոյան մենք հրապարակել էինք ցանկը, որը նոր դիմումներով չի համալրվել: ՀՀԿ-ից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Ամիրյանը, Կարեն Բոթոյանը, Արտակ Զաքարյանը, Արման Սահակյանը, Սամվել Սանամյանը, Վահե Հակոբյանը, Առուշ Առուշանյանը: ՀՅԴ-ից ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը»,- ասաց Տ. Մուկուչյանը:
«Ծառուկյան դաշինք»-ի պարագայում, Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ, իրավիճակն այլ է: Ինքնաբացարկ ներկայացրած 11 թեկնածու այսօր առավոտյան ներկայացրել են դիմում, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց և որ նախկինում ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը պիտի անվավեր ճանաչվի:
Խոսքը Կարապետյան Վահան, Մանուկյան Խաչիկ, Զուրաբյան Արարատ, Ազիզյան Նապոլեոն, Եղիկյան Ալիկ, Կարապետյան Սերգեյ, Սաղաթելյան Մուշեղ, Դավթյան Հրանտ, Սուքիասյան Մանուկ, Ծառուկյան Արտյոմ, Մանուկյան Արթուր թեկնածուների մասին է:
Նրանք բոլորը, բացի Նապոլեոն Ազիզյանից, ներկա են ԿԸՀ նիստին:
Ապա Տիգրան Մուկուչյանը հրավիրեց պատգամավորի թեկնածու Խաչիկ Մանուկյանին, ով ևս ներկայացրել է դիմում, որով չեղարկում է նախկինում արված հայտարարությունը, թե պատգամավորի մանդատից հրաժարվում է: Մանուկյանը խնդրեց ցույց տալ դիմումը, որով իբրև հրաժարվել է պատգամավորի մանդատից: «Չե՞ք վստահում մեզ»,- հարցրեց Տիգրան Մուկուչյանը: Մանուկյանն էլ ասաց, թե հարցը դա չէ, պարզապես ուզում է այն տեսնել: Հրավիրվեցին բոլոր թեկնածուները, բոլորն էլ պնդեցին, թե մանդատից չեն հրաժարվում:
Տիգրան Մանուկյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ ի՞նքն է ստորագրել ինքնաբացարկի մասին դիմումը, թե ոչ:
Մուշեղ Սաղաթելյանն էլ ասաց, որ պահանջում են չեղյալ համարել ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումները: Նա նշեց, որ թղթեր են ստորագրել, որոնց վրա գրված է եղել միայն 90 հոդված և չեն իմացել, որ խոսքը պատգամավորության մանդատի հրաժարականի մասին է: «Սատանայական թուղթ է եղել, որ հետո դեմ տան...»,- նշեց նա՝ պնդելով, թե չի հրաժարվել պատգամավորի մանդատից:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ստացած նոր դիմումները կքննվեն այսօր. հայտարարվեց 30 րոպեանոց ընդմիջում:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44