Զոհված զինծառայողների ընտանիքներին հուղարկավորության ծախսերի համար տրամադրվում է 700 000 դրամ եւ 1,4 մլն դրամ` տապանաքարի ծախսերի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ իրավաբան Մարտին Մկրտչյանը:
«Զոհված եւ մահացած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է նաեւ միանվագ 2 մլն դրամ` որպես ապահովագրական վճար»,- ասաց Մարտին Մկրտչյանը:
ՊՆ իրավաբանի խոսքով` զոհվածների ընտանիքները նաեւ հնարավորություն կունենան անվճար բուժօգնություն ստանալ, ինչպես նաեւ ամսական երեսուն հազար դրամ կենսաթոշակ:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանի խոսքով էլ` եթե զոհված զինծառայողը սպայական կազմից էր ու ուներ օրինակ երկու անչափահաս երեխա, նրա ընտանիքը կստանա միջինն ամսական 180 000 դրամ պարգեւավճար: Ժամկետային զինծառայողների ծնողներն ամսական իննսուն հազար կստանան, եթե թոշակառուներ են: Հակառակ դեպքում ընտանիքը կստանա ընդամենը 30 000 դրամ: Մարտական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ստացած անձը նույնպես ստանում է թոշակ. եթե սպա է, ապա միջինը 50 000 դրամ, իսկ եթե պարտադիր ժամկետային զինծառայող է ապա կամ 18 000-38 000 դրամ` կախված հաշմանդամության կարգից է:
«Օրինակ՝ եթե առաջին կարգի հաշմանդամ է սպան, ապա նա ընդհանուր առմամբ կստանա 110 000 դրամ` հաշվի առնելով կենսաթոշակն ու պարգեւավճարը. Եթե ժամկետային է, ապա շուրջ 90 000 դրամ»,- ասաց Սաիյանը:
Նշենք, որ չորսօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու համար բացվել են հաշվեհամարներ:
Աղբյուրը` News.am
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47