Ադրբեջանում բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինն ահազանգել է ամուսնու առողջական վիճակի վատացման մասին` հայտնելով, որ նրա մոտ սկսվել է նյարդացավ: Այս մասին Լապշինի կինը գրել է Facebook-ում:
Եկատերինան մասնավորապես հայտնել է. «Ես տխուր նորություններ ունեմ Սաշայի մասին: Թեպետ նա այս պահին քննչական մեկուսարանի սանիտարական բաժնում է, սակայն դա դրական չի ազդում նրա առողջության վրա: Տախիկարդիային ավելացել է նյարդացավը: Տեղի բժիշկն ասել է, որ դա սթրեսի հետևանք է»:
Լապշինի կինը հայտնել է, որ մայիսի 2-ին ամուսինը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ ցավեր ունի գոտկատեղի շրջանում, սուր ցավ ոտքում, ինչը թույլ չի տալիս նորմալ քայլել, նստել ու վեր կենալ:
«Նման վիճակը պահանջում է անցկացնել լուրջ հետազոտություն և բուժում հիվանդանոցում, այլ ոչ թե բուժկետում»,- նշել է Եկատերինան: Նա կանխատեսել է, որ Ադրբեջանի արդարադատության նախարարություն արված իր հերթական դիմումին կպատասխանեն տեղական ԶԼՄ-ները` գրելով, թե Լապշինը «որևէ բողոք չունի», կհիշեն Ասքերովին, կքարկոծեն Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային և կտեղադրեն Բելառուսում արված Լապշինի լուսանկարը: «Չէ որ Սաշայի ներկա լուսանկարը շատ հանգիստ կարող է պատմել, թե ինչպես է անցնում կալանքի տակ մնալու ադապտացիան»,- եզրափակել է Լապշինի կինը:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02