«Ելք» դաշինքի բակային քարոզարշավն այսօր Ավան համայնքում էր: Սա գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հայրենի վարչական շրջանն է, որտեղ նա եղել է համայնքի ղեկավար:
«Իմ քաղաքական գործունեության հիմնական խնդիրներից մեկն այդ լոկալ-քուչայական տրամաբանությունից դուրս գալն է: ՀՀ-ի տարածքն ընդամենը մեկ մեգապոլիսի տարածք է զբաղեցնում, եթե հանրապետականներին թողնես՝ կասեն՝ ես էս ծառի տակից եմ, էս խանութից եմ: Ավանն ինձ համար նույնքան հարազատ է, որքան Տարոն Մարգարյանի համար, էլ չեմ ասում, որ ուսանող ժամանակ այստեղ ապրել եմ»:
«Ելք» դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում չկա մի կետ, որ իր հայրենիքը չէ:
Ավանի խնդիրների մասին խոսելիս քաղաքապետի թեկնածուն ասաց, որ այս վարչական շրջանի խնդիրները չեն տարբերվում քաղաքի մյուս շրջաններից. «Տպավորություն է, որ Ավանում խնդիրներ չկան: Նախորդ քարոզարշավին քամի բարձրացավ, այդ ժամանակ առաջացավ «աղբի և փոշու ամպեր» բառակապակցությունը: Օդը ծածկված էր աղբով»:
Նիկոլ Փաշինյանի տվյալներով՝ Երևան քաղաքում 90 տոկոս վերելակների գործարանային բոլոր նախատեսված ժամկետներն ավարտված են: Կա վերելակ, որ կարելի է վերանորոգել ու 5 տարի ևս շահագործել: Բայց կա ժամկետ, որից հետո այն նույնիսկ նորոգման ենթակա չէ: Նրա խոսքով՝ Երևանի բոլոր վերելակներն հենց այդպիսին են:
«Այն, ինչ ասում եմ, ասում եմ ամբողջ Երևանի համար՝ ներառյալ Ավան վարչական շրջանը: Այստեղ օդի աղտոտվածությունը գերազանցում է բոլոր նորմերը: Մեկ շնչին ընկնող կանաչ տարածքները կրկնակի զիջում են միջազգային բոլոր չափանիշները: Այստեղ կանգառների 70 տոկոսից ավելին չունեն կանգառասրահներ, ինչպես մնացած վարչական շրջաններում: Ավանի ուղևորները նույնպես երթևեկում են կռացած՝ «հուսահատության ԳԱԶել-ներով»: Եվ այդ ԳԱԶել-ների գծերից մի քանիսի տերը Տարոն Մարգարյանն ու նրա ընտանիքի անդամներն են: Այստեղ կաթացող տանիքի խնդիրները կան»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44