Գյումրիում շարունակվում են Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստերը: Դատական այս նիստը հետաձգվել էր մեկ շաբաթով. դատարանը մայիսի 13-ին կայացած նիստի ընթացքում բավարարեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝ հաջորդ դատական նիստը 1 շաբաթով հետաձգելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապատրաստվում է միջնորդություն, որը բավական երկար ժամանակ է պահանջում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է Լուսինե Սահակյանից, չնայած գործի հանգամանքներից ելնելով միջնորդության մասին դեռ վաղ է խոսել, սակայն փաստաբանը նշեց, որ խոսքը վերաբերում է քաղհայցով դատարանին դիմելու միջնորդությանը: Նախորդ նիստի ընթացքում դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը Ավետիսյանների 5 հարևաններին դատակոչելու վերաբերյալ:
Դատարանն այս միջնորդությունը մերժեց, փոխարենը բավարարեց փաստաբան Միհրան Պողոսյանի՝ 102-րդ ռազմաբազայի ծառայող Աշոտ Կարապետյանին դատակոչելու միջնորդությունը: Ըստ փաստաբանի՝ Աշոտ Կարապետյանը եղել է այն անձը, ով ոչ միայն մասնակցել է Պերմյակովի հետախուզման գործընթացին, այլ նաև առաջիններից է դեպքից հետո տեսել Պերմյակովին: Դատարանը, կարևոր համարելով վկայի ցուցմունքը, բավարարեց այն: Նիստին միջնորդությամբ հանդես եկավ նաև պաշտպանական կողմը՝ պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դիմեց դատարանին գործով որոշ իրեղեն ապացույցներ գործից դուրս բերելու միջնորդությամբ: Դատավոր Հարություն Մովսիսյանն առաջարկեց այդ միջնորդությունը քննարկել խորհրդակցական սենյակում:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը) Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:
Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման հա մար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47