Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են «Փոստ Եվրոպա»-ի կառավարման խորհրդի նախագահ Ժան-Պոլ Ֆորսևիլը և գլխավոր քարտուղար Բոտոնդ Շեբենը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպայի ազգային փոստային օպերա¬տորների միության հերթական համաժողովին: Սերժ Սարգսյանը համաշխարհային հաղորդակցության զարգացման գործում մեծապես կարևորել է համաշխարհային փոստային միության դերը, որը դեռևս 19-րդ դարում հիմք է դրել համաշխարհային փոստային համակարգի ձևավորմանը՝ խթանելով տարբեր ժողովուրդների ու ազգերի միջև կապերի ամրապնդումը, հաղորդակից դարձնելով տարբեր մշակույթներ ու արժեքներ կրող քաղաքակրթությունների: Նշելով, որ Հայաստանը համաշխարհային փոստային մեծ ընտանիքի անդամ է շուրջ 25 տարի, ՀՀ Նախագահն ընդգծել է, որ դա մեծապես նպաստել է մեր երկրում փոստային ծառայության զարգացմանն ու արդիականացմանը: Համաժողովի անցկացումը Երևանում Հանրապետության Նախագահը լավ հնարավորություն է համարել մոտիկից ծանոթանալու այս ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, փորձի փոխանակում իրականացնելու, գնահատելու Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի գործունեությունը և անդրադառնալու զարգացման հետագա ծրագրերին: Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ հյուրընկալության և Հայաստանում Եվրոպայի ազգային փոստային օպերատորների միության համաժողովի անցկացման հնարավորության համար: Նա ներկայացրել է համաժողովի նպատակն ու իր գլխավորած կազմակերպության առաքելությունը, ինչպես նաև «Հայփոստ»-ի հետ համագործակցությունը, վստահեցնելով, որ Համաշխարհային փոստային միությունը պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորին՝ նպաստելու վերջինիս զարգացմանը՝ նկատի առնելով, որ արագ փոփոխվող աշխարհում նոր հնարավորություններ են ստեղծվում նաև փոստային ծառայությունների ոլորտում նորարարական մոտեցումների կիրառման համար:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44