«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որն ամիսներ առաջ իր կնոջ և երեխայի հետ Հայաստանից փախել էր Ադրբեջան ու քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից, տեղափոխվել է Ուկրաինա: Այս մասին նա պատմել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին: «Ես Ուկրաինայում եմ, որովհետև Ուկրաինան մի երկիր է, որն ինձ նախևառաջ ընդունեց, հետաքրքրվեց՝ ինչքանով եմ տեղյակ գործերին, որոնք գլխիս սարքեցին Հայաստանում ու նայելով դրանց՝ ասացին, որ դա ոչ թե սպիտակ թելով, այլ պարկի թելով կարված գործ է, իսկական խարդախություն»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին պատմել էր Վահան Մարտիրոսյանը: Այլ տարբերակ, քան Ուկաինայում հայտնվել, նա չուներ: Եվ դա կախված չէր Վահան Մարտիրոսյանից կամ Ուկրաինայից: Այս պարագայում խոսքը բարձր զգացմունքների մասին է: Նրանք սիրեցին միմյանց՝ Վահանը և Ուկրաինան: Նրանք նայեցին իրար և հիշեցին, որ բացի սպիտակ թելերից կան նաև պարկեր կարելու համար նախատեսված թելեր, որոնց մասին Ուկրաինայում քաջատեղյակ էին: Սպիտակ թելերն այդ երկրում մարմնավորում են մայդանը և բոլոր նրանց, ովքեր կապված են դրա հետ, քանի որ այդ ՝ սուրբ կապը կարող է միայն սպիտակ թելերով հյուսված լինել: Դե, իսկ Ուկրաինայից զատ քաղաքակրթություն չկա և ահա թե ինչու են հիշատակվում կոշտ` պարկեր կարելու համար նախատեսված թելերը:
Ինչևէ, Վահան Մարտիրոսյանը փրկվեց, նրան Ուկրաինայում ընդունեցին, և նա երևի այնտեղ կապաստանի այնպես, ինչպես Միխայիլ Սաակաշվիլին, որը Վրաստանից փախչելով Ուկրաինա, այդ երկրում ղեկավարեց խոշոր մարզերից մեկը՝ Օդեսայի մարզը: Վահան Մարտիրոսյանը Սաակաշվիլի չէ և, գոնե այս պահին, նրան ուկրաինացիները, ամենաշատը կարող են նշանակել, ասենք, Խերսոնի քաղաքապետարանի կոմունալ բաժնի տեսուչի պաշտոնում: Սակայն հետագայում ինչ կլինի` չգիտենք: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որքանով կբարոյազրկվի Ուկրաինան: Եվ եթե գլոբալ բարոյազրկում, լինի ապա կարող ենք ունենալ անգամ հայազգի Ուկրաինայի նախագահ: Ամեն:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47