Իրաքյան բանակը հյուսիսից հարձակում է սկսել Մոսուլ քաղաքի վրա, որտեղ շարունակում են դիմադրություն ցույց տալ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) կազմակերպության զինյալները, հայտնում է Lenta.ru-ն:
Հարվածը հասցնում են իրաքյան բանակի 9-րդ տանկային դիվիզիայի զորամասերը ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների աջակցությամբ: «Առաջին իսկ ժամերին մեր զորքերը հարձակման բարձր տեմպ զարգացրեցին, իսլամիստների ճակատը ճեղքված է, նրանք նահանջում են», - հայտարարել է բանակի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Յախիյան Ռասուլը. հարձակվող զորքերի նպատակը Տիգրիս գետ դուրս գալն է և քաղաքի հյուսիսում զինյալների հաղորդակցություններն արգելափակելը: Օդից գործողությանն աջակցում է ԱՄՆ-ի օդուժը:
Մոսուլի՝ ԻՊ-ի այսպես կոչված իրաքյան մայրաքաղաքի արևմտյան հատվածի ազատագրման գործողությունն ընթանում է այս տարվա փետրվարից՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի մասնակցությամբ: Մարտի վերջին Իրաքի ուժայինները որոշում ընդունեցին կասեցնել զանգվածային հարձակումը մեծ թվով զոհերի պատճառով, սակայն ապրիլի 14-ին քաղաքի կենտրոնի համար մարտերը վերսկսվեցին: Ապրիլի վերջին իրաքյան բանակը հայտարարեց, որ նախատեսում է Մոսուլը վերջնականապես ազատագրել մինչև հունիս:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02