Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական հանդիպումն ընտրողների հետ Ավան վարչական շրջանում էր:
Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ավագանու թեկնածու Լևոն Իգիթյանը հայտարարեց, թե թիմի լիդեր Տարոն Մարգարյանը համոզմունքով է քաղաքի բեռը կրում: «Ես շատ ուրախացա, որ նորից ընդգրկված եմ այս թիմի մեջ և պետք է ծառայեմ իմ սիրելի քաղաքին, աշխարհի ամենալավ քաղաքին և Տարոնի կողքին մենք հավատում ենք, որ բոլոր ծրագրերը ռեալ են»,-ասաց նա:
Լևոն Իգիթյանի խոսքով՝ ինքը գիտի՝ «Տարոն Մարգարյանը եթե մի բեռի տակ մտնում է, այդ բեռը թեթևանում է»: «Իսկ մենք բոլորս մեր քաղաքում երջանկանում ենք: Դրա համար ես չեմ կարող ձեզ խնդրել մայիսի 14-ին քվեարկեք Տարոն Մարգարյանի թիմի համար, ես չպետք է ձեզ խնդրեմ, դուք պետք է ձեր բանականությամբ, հանգիստ հոգով, սրտով մտածեք, 3 թեկնածուից որի՞ կենսագրությունն է մեզ պատվաբեր, որի կենսագրությանը աշխատանքին հավատանք՝ գործ անողի՞, թե փողոցներում թրև եկող բեզդելնիկներին, որոնք քաղաքական ճահճից 25 տարի դուրս չեն գալիս իրենց խոսքերով, ճառերով, կուսակցությունից կուսակցություն թռնելով»,-ասաց նա:
Ավագանու անդամը նշեց, թե ինքը Տարոն Մարգարյանին «միտինգներում չի տեսել, այլ գիշեր-ցերեկ աշխատելիս: «Իրա կաբինետի լույսը վերջիննա հանգչում, ուշ գիշերնա դուրս գալիս, որովհետև էս քաղաքի դարդուցավը գիտի և պատրաստ է հաղթանակի հասցնել՝ հանուն այն երեխեքի, որ ստեղ նստած են: Ձեզ հավատում եմ և հավատում եմ Տարոն Մարգարյանին»,-հավաքված ընտրողներին ասաց նա:
tert.am
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02