Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Միացյալ Նահանգները ցավում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման համար: Մենք ցավում ենք, որ կորցնում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործունեության համար վերջին հարթակը, քանի որ այդ գործունեությունն անգնահատելի օգնում էր հյուրընկալող երկրներին ամրապնդել հանձնառությունը ԵԱՀԿ սկզբունքներին և կառույցի նկատմամբ ստանձնած պարտավորություններին՝ հնարավորություն տալով երկխոսություն ստեղծել կառավարության և քաղաքացիական հասարակության միջև:
Մենք գնահատում ենք Գերմանիայի և Ավստրիայի նախագահությունների գործադրած ջանքերը, որոնք ուղղված էին Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը փակուղուց հանելուն: Սակայն ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց համաձայնել երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը՝ պահանջելով, որ գրասենյակը վերջ տա ականազերծմանն առնչվող մարդասիրական գործունեությանը: Չնայած ամիսներ շարունակ ԵԱՀԿ նախագահության գործադրած ջանքերին՝ այն չկարողացավ բոլոր կողմերին բավարարող լուծում գտնել գրասենյակի աշխատանքը երկարաձգելու համար:
Մենք գնահատում ենք Հայաստանի կառավարության համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Երևանյան գրասենյակը կարևոր դերակատարություն է ունեցել Հայաստանում՝ երկրին օգնելով իրագործել ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունները բոլոր 3 ուղղություններով՝ հարկային և կարգավոիչ բարեփոխումներ, աջակցություն իրավապաշտպաններին, կանանց հավասարություն և մեդիայի ազատություն: Այս բնագավառներում գրասենյակի կատարած աշխատանքը դրական արդյունք է ապահովել:
Միացյալ Նահանգները կոչ է անում ԵԱՀԿ-ին շարունակել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և քաղաքացիական հասարակության հետ: Մենք դիմում ենք ԵԱՀԿ նախագահությանն ու գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով նոր տարբերակներ գտնել Հայաստանում և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունն ապահովելու համար:
Եվ վերջում, Միացյալ Նահանգներն իր երախտագիտությունն է հայտնում դեսպան Արգո Ավակովին ու նրա աշխատակազմին հատկապես վերջին ամիսներին, երբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ապագան անորոշ էր, հրաշալի աշխատանք կատարելու ու նվիրումի համար»,-ասվում է հայտարարությունում:
2016 թվականի դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, թե երկիրը չի պատրաստվում համաձայնություն տալ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում:
Ադրբեջանցի ներկայացուցչի խոսքով՝ վերջին տարիներին լուրջ մտահոգության առիթ է դարձել ականազերծման հետ կապված Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, ինչը «հստակորեն հետկոնֆլիկտային վերականգնողական միջոցառում է»: Ադրբեջանը դժգոհություն է հայտնել, որ ԵԱՀԿ գրասենյակն աջակցություն է տրամադրում Հայաստանի մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնին Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում ականազերծման աշխատանքների հարցում:
Հայաստանի ներկայացուցիչը նիստի ընթացքում ընդգծել է, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է նվազեցնել ԵԱՀԿ-ի մշտական ներկայությունը Հարավային Կովկասում՝ հիշեցնելով, որ այն նախ նվազեցրել, այնուհետև պարզապես փակել է Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը: Այժմ Ադրբեջանը փորձում է թիրախավորել տարածաշրջանում մնացած ԵԱՀԿ-ի առաքելությունները՝ «զրպարտություն և անհիմն մեղադրանքներ տարածելով»:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44