Թուրքիայում գտնվող սիրիացի երեխաների գրեթե կեսը դպրոց չի հաճախում, այս մասին հայտնում է gazeteduvar.com.tr կայքը՝ երկրի կրթության նախարարությանը հղումով։
Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր Թուրքիա անցած սիրիացի փախստականների թիվը 2017թ.-ի հունվար ամսվա տվյալներով 2 մլն 871 հազ 112 է: Նշենք, որ Թուրքիայում գտնվող գրեթե 3 մլն սիրիացի ներգաղթյալների կեսը երեխաներ են:
Թուրքիայի կրթության նախարարության տվյալների համաձայն՝ երկրում դպրոցական տարիքի 833 հազ 39 երեխա կա, որոնցից դպրոց է հաճախում միայն 496 հազ 653-ը:
Ամենաշատ սիրիացի աշակերտները գտնվում են Ստամբուլում` 29 հազ 147, երկրորդ տեղում է Սիրիայի հետ սահմանամերձ Այնթապը, որտեղ դպրոց է հաճախում 19 հազ 25 սիրիացի երեխա: 12 հազ 614 սիրիացի աշակերտով երրորդ տեղում է Բուրսան, Հունաստանի հետ սահմանակից Իզմիրում սիրիացի աշակերտների թիվը 9 հազ 187 է:
Ամենաքիչ սիրիացի աշակերտները գտնվում են Բարթըն, Արդահան, Արդվին և Կարս նահանգներում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում ապաստանած սիրիացի երեխաների շուրջ 40 տոկոսը դպրոց չի հաճախում՝ սոցիալական ու լեզվական խնդիրների պատճառով:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիա անցած սիրիացի անչափահասներից շուրջ 250.000-ն անհայտ կորած են համարվում: Խնդրի ուսումնասիրմամբ զբաղվող մի շարք մասնագետներ ահազանգել են, որ Թուրքիայում գտնվող ու իրենց ընտանիքներին կորցրած բազմաթիվ սիրիացի մանուկների խնամակալության հարցը պատճաշ կերպով չի համակարգվում և դուրս է եկել վերահսկողությունից:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02