Առաջիկա օրերին կսկսվեն «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շինարարական աշխատանքերը:
Թուրքական «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերության գործադիր կոմիտեի նախագահ Ալեկսեյ Միլլերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Միլլերը Պուտինին մանրամասներ ներկայացնելիս, նշել է, որ նախագծային աշխատանքներն ավարտին են հասցվել, իսկ շինարարական աշխատանքները կարող են սկսել մոտ օրերին:
Նախագահ Պուտինը նշել է, որ գազատարի հարցը քննարկվել է մայիսի 3-ին թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Պուտինը վստահություն է հայտնել, որ թուրք գործընկերները գործուն աջակցություն կցուցաբերեն, և կարգադրել է սկսել կառուցման աշխատանքները:
Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:
Սակայն 2015թ. սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո:
«Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը անցնելու է Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02