Էյնդհովենի համալսարանի մի խումբ ուսանողներ ստեղծել են աշխարհում առաջին ավտոմեքենան, որն ամբողջովին բաղկացած է կենսաքայքայվող նյութերից: Դրանց մշակման մասին պատմում է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում ուսանողներն ավարտում են բոլոր աշխատանքները եւ սպասում են Ճանապարհային երթեւեկության կազմակերպության ազգային գործակալության կողմից մայիսի 8-ին պլանավորված ստուգումներին, որը պետք Է հասարակական օգտագործման ճանապարհների վրա փոխադրամիջոցի օգտագործման թույլտվություն տա:
Մշակողները հուսով են ճանապարհային փորձարկումներն սկսել անմիջապես «կանաչ լույս» ստանալուց հետո:
«Ավտոմեքենայի կառուցվածքի բազմաթիվ բաղադրատարրերի հիմքում ընկած Է վուշե նրբաթելը,-պատմել է նախագծի մասնակիցների մեկը՝ Լուս վան դեր Բեուկենը:- Վուշն ունի շատ ամուր կառուցվածք: Եվ եթե նրա նրբաթելերը իրար վրա դրվի տարբեր անկյունների ներքո, ապա կարելի է ստեղծել պանելներ, որոնք համեմատելի են ածխածնային նրբաթելի եւ ալյումինի հետ, որոնք ներկայում ակտիվորեն օգտագործվում են ավտոմոբիլային արդյունաբերության կողմից»:
Նախագծի հովանավորներից մեկը TomTom ընկերությունն է, որը մասնագիտանում է նավիգացիոն համակարգերի արտադրության բնագավառում: «Երեկ՝ անմիտ գաղափար, վաղը՝ տեխնոլոգիական ճեղքում,- նշել է նրա ներկայացուցիչ Կառլո վան դե Վեյերը, որը գլխավորում է ճանապարհային երթեւեկության համար որոշումների մշակման դեպարտամենտը:-Նրանք հասել են այն բանին, որը երբեք իմ գլխում չէր ծագի»:
Ուսանողներն իրենց առաջին ստեղծագործությունն անվանել են «Լինա»: Ավտոմեքենան, որը շարժման մեջ է դնում Էլեկտրաշարժիչը, կարող է տեղափոխել չորս մարդու:
Վան դե Վեյերի կարծիքով՝ նախագիծը բազմախոստում է, սակայն չարժե մոտ ապագայում նման փոխադրամիջոցների զանգվածային արտադրություն ակնկալել: «Արտադրողները միշտ էլ զսպվածություն էին դրսեւորում նմանօրինակ գիտափորձերի նկատմամբ,- նկատել է նա:- Սակայն ես վստահ եմ, որ նրանք ուշադիր հետեւելու են, թե ինչ են անում ուսանողները, եւ հետագայում ինչպես է զարգանալու այդ նախագիծը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02