ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հաղթանակի ու Խաղաղության տոնը` Շուշիի ազատագրման 25-ամյա հաղթանակը: Մեր տարեգրության ամենահիշարժան էջերը մեր հաղթանակներն են, որոնք հայրենանվեր գործերի ու նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հերոսական ճանապարհին իր արժանի ավանդն է ունեցել հայ ժողովուրդը, որը զենքը ձեռքին պայքարել և անպարտելիության բազում օրինակներ է թողել հետագա սերունդներին:
Հաղթանակի ու խաղաղության հաստատումը միշտ արժևորվել է հայ ժողովրդի կյանքում և նորովի իմաստավորվել արդեն Շուշիի ազատագրումով: Այս կրկնակի տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի կամքն ու վճռականությունը՝ պաշտպանելու իր արժանապատվությունը, անվտանգությունն ու առաջ շարժվելու անկոտրում ձգտումը:
Պարտադրված պատերազմում հայ ժողովուդն ապացուցեց, որ պատրաստ է նաև զենքով պաշտպանել իր ազատ, անկախ և խաղաղ ապրելու իրավունքը: Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու և այսօր մեկ անգամ ևս կրկնում եմ, որ Արցախն այն սահմանային գիծն է, որտեղ որոշվում է մեր ազգի արժանապատվությունը, և մենք անվերադարձելի պարտք ունենք մեր զինվորի, մեր սպայի նկատմամբ: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել հաղթանակները, ապահովել անվտանգությունն ու առաջ գնալ ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով:
Մենք գլուխ ենք խոնարհում հերոսաբար մարտնչած, հաղթանակներ կերտած բոլոր զինվորների ու ազատամարտիկների, վետերանների ու հերոսների առջև, և մեր երախտիքի խոսքն ուղղում անձնվիրության ու հերոսության պատգամ թողած բոլոր հայոդիներին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Հաղթանակի տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարօրություն և նորանոր նվաճումներ»:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44