Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու թեկնածուների հետ քարոզարշավի շրջանակում Աջափնյակ համայնքում հանդիպեց ընտրողների հետ:
Իր ելույթում նա նշեց, որ կարող են շատ երկար խոսել և ասել, թե ինչեր են կատարել, սակայն այդուհանդերձ նկատեց, որ բազում խնդիրներ դեռ մնացել են: Անդրադառնալով համայնատիրությունների աշխատանքին, բնակֆոնդի պահպանմանը՝ քաղաքապետը համաձայնեց, որ կան խնդիրներ, ինչի համար օրենսդրական փոփոխություններ են մշակել:
«Մենք այս ոլորտում բարեփոխումներ ենք իրականացնելու, կառավարման մոդելն ենք փոխել և դրանից հետո մենք կունենանք նորմալ կառավարիչներ և նորմալ կառավարման մոդել»,-ասաց նա:
Քաղաքային տրանսպորտի մասին գործող քաղաքապետն ասաց, որ բոլորը տեսնում են, որ ճգնաժամ է:
«Մի քանի տարի առաջ մենք այդ խնդիրը փորձեցինք մասամբ լուծել, սակայն դա մեզ չհաջողվեց։ Այս տարիների ընթացքում մենք մեր ձեռքերը ծալած չենք նստել և մեծ փորձ ենք ձեռք բերել»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ կարող են հասնել գերակա այդ խնդրի՝ քաղաքային տրանսպորտի հարցի վերջնական լուծմանը՝ առանց քաղաքացիների համար սոցիալական բեռ ավելացնելու:
Քաղաքապետը նշեց, որ հասնելու են նրան, որ բակերը հարմարավետ լինեն բնակիչների, հյուրերի համար: Ինչ վերաբերում է չորրորդ կարգի վթարային շենքերին, ապա նա ասաց, որ այսօր 650 ընտանիքի ապահովել են նոր բնակարաններով, և դա լինելու է շարունակական:
«Մենք չենք եկել խոստումներով, եկել ենք մեր կատարած աշխատանքով, իրատեսական ծրագրով, եկել ենք ասելու, որ վստահեք այն թիմին, ով գիտի ժողովրդի դարդ ու ցավը, Երևանի խնդիրները»,-եզրափակեց նա:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02