Իրանի նախագահական ընտրություններում ով էլ հաղթի, այդ երկրի ու Հայաստանի հարաբերություններում նշանակալի փոփոխություններ չեն լինի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Հայաստանի հետ ընդհանուր քաղաքական ուղեգիծը կպահպանվի:
«Արդեն պարզ է, որ նախագահի թեկնածուների միջև առկա է սուր պայքար: Ինչպես գիտեք, կայացել է երկու հեռուստաբանավեճ: Բավական խիստ փոխադարձ քննադատություններ են հնչել: Արտաքին քաղաքական հարցերի հետ կապված դեռ բանավեճ չի եղել, սակայն կարող ենք ասել, որ Իրանի քաղաքական ուղեգիծը Հայաստանի հանդեպ պայմանավորված չէ առկա թեկնածուների ընտրվելու կամ չընտրվելու հանգամանքով: Այդ քաղաքական ուղեգիծը հիմնական շեշտադրումներով կպահպանվի: Այնպես որ, կոնկրետ պնդել, թե Հայաստանի շահերի տեսանկյունից որ թեկնածուն է նախընտրելի, մի փոքր դժվար է: Իրանի հիմնական ուղեգիծը որոշում է հոգևոր առաջնորդը: Այս իմաստով Հայաստանի նկատմամբ կտրուկ շրջադարձի սպասելն անտեղի է»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Իրանագետը նկատեց, որ իրանցիները փոփոխական կարծիք ունեն, մի քանի օրերի ընթացքում 2-3 անգամ կարող են փոխել իրենց որոշումը: Հետևաբար, թեկնածուների հետ կապված կանխատեսումներ անելը դժվար է: Ամեն դեպքում, ըստ Վարդան Ոսկանյանի, երկրորդ փուլի հավանականությունը մեծ է: Բարեփոխականներից, թերևս, կմնա մեկ թեկնածու` Հասան Ռոհանին, իսկ պահպանողականներից լավ դիրքեր ունի Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաղիր Ղալիբաֆը:
«Ինչ վերաբերում է հայ համայնքի դիրքորոշմանը, ապա հայկական համայնքը հանդես չի գալիս որևէ մեկ թեկնածուի օգտին, հայերն ազատ են և կարող են քվեարկել նախընտրած թեկնածուի օգտին: Բայց նշեմ, որ հայ համայնքի մեծամասնությունը կողմնակից է բարեփոխականների թևին, ինչն, իհարկե, չի նշանակում, որ չկան պահպանողականների կողմնակիցներ: Հայաստան-Իրան հարաբերությունների պարագայում հայ համայնքի հետ կապված որևէ լուրջ փոփոխություն չի լինի` ընտրվի բարեփոխականը, թե պահպանողականը: Կարող ենք ասել, որ Իրանում հայ լինելն ինչ-որ առումով առավելություն է: Իրանում տեղի հայերին վերաբերում են հատուկ ուշադրությամբ: Հայ համայնքը վաստակել է այդ իրավունքը»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին: Նախագահի աթոռի համար պայքարում են 6 թեկնածու` Հասան Ռոհանի, Մուստաֆա Աղա-Միրսալիմ, Սահակ Ջահանգիրի, Մոհամադ Բաղիր Ղալիբաֆ, Սեյեդ Իբրահիմ Ռաիսի, Մուստաֆա Հաշեմի Թաբա:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02