Բասկետբոլի հայկական պատվիրակությունը` ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի ղեկավարությամբ օրեր առաջ Հոնգ Կոնգում մասնակցել է ՖԻԲԱ-ի համաշխարհային կոնգրեսին:
ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում Արթուր Նազարյանը պատմել է ՖԻԲԱ-ի կանոնադրության որոշ փոփոխությունների, աշխատանքային ծրագրերի և Հայաստանին առնչվող թեմաների մասին:
-Ի՞նչ թեմաներ են քննարկվել կոնգրեսի ընթացքումև ի՞նչ փոփոխություններ են կատարվել ՖԻԲԱ-ի կանոնակարգում:
-Կոնգրեսին մասնակցում էին ՖԻԲԱ-ի անդամ 140-ից ավելի երկրներ, այդ թվում Հայաստանը: ՖԻԲԱ-ի ղեկավարությունը ցանկանում էր որոշ փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ: Գլխավորն այն էր, որ կանայք իրավունք կունենան հանդես գալ գլխաշորով: Մի շարք երկրներում այսպիսի խնդիր կար: Ստեղծվել էին աշխատանքային խմբեր, Հայաստանը եվրոպական գոտում էր: Խմբերում քննարկվում էր ազգային հավաքականների նոր մրցակարգը, որով խաղալու ենք ամբողջ տարվա ընթացքում: Մինչև այս, ընտրական փուլերն անցկացվում էին մոտ 18 օրվա ընթացքում, իսկ այժմ` տարվա կտրվածքով: Հիմա ՖԻԲԱ-ն փորձում է հասկանալ` որքանով դա կհաջողվի, հատկապես այն երկրներին, որոնք առաջին անգամ են միջազգային կարգի խաղեր անցկացնելու: Նման երկրներից մեկն էլ Հայաստանն է: Պետք էր հասկանալ` ինչ հնարավորություններ ունեն ֆեդերացիաները: Կաշխատենք բարձր մակարդակով անցկացնել հանդիպումները և հնարավորինս շատ օգուտ քաղել:
- Այդ փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի հավաքականի վրա:
-Փոփոխությունը կնպաստի բասկետբոլի մասսայականացմանը, քանի որ ազգային հավաքականի դերը շատ մեծ է: Մենք խաղալու ենք նախնական ընտրական փուլում, և, եթե հաջողվի խմբից դուրս գալ` կխաղանք հիմնական ընտրական փուլում: Եթե չանցնենք, ապա դուրս մնացած թիմերի հետ կխաղանք B դիվիզիոնում: Կարևորը, որ տարվա ընթացքում մի քանի անգամ տանը միջազգային խաղեր կունենանք:
- Հայաստանի հավաքականին վերաբերող ի՞նչ թեմաներ քննարկվեցին:
Խոսեցինք տարբեր երկրներում բասկետբոլի կարգավիճակի մասին: Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջընթաց ունեցող երկրների թվում է: Չորս դասի երկիր կա` A, B, C, D: Մենք C դասի մեջ ենք` մեկ կարգ բարձր: Դա հավաքականների շնորհիվ է: Մենք բոլոր նախադրյալներն ունենք, որ ավելի բարձր դասի մեջ մտնենք, ինչը լուրջ արդյունք կլինի: A և B դասերում բասկետբոլային երկրներն են: Այս տարի ամռանը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանը կներկայացնի վեց հավաքական (4 տղամարդկանց եւ 2 կանանց): Տարիքային վեց թիմ ունենալը շատ լուրջ արդյունք է, ըստ այդմ մենք համարվում ենք դինամիկ զարգացող երկիր: Օրինակ, 2011 թվականին Հայաստանն ընդամենը մեկ տարիքային հավաքական է ունեցել Եվրոպայի առաջնություններում: Այսքանով ոչ մի դեպքում չի կարելի սահմանափակվել: Փորձելու ենք առաջ գնալ: Պետք է ներքին առաջնությունների մակարդակը բարձրացնել, որ կարողանանք կայուն առաջընթաց ապահովել: Մեր պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ բազմաթիվ երկրների հետ: Խոսեցինք համագործակցության, ընկերական հանդիպումներ կազմակերպելու մասին: Հիմա գործն ավելի հեշտացել է, քանի որ Հայաստանի հավաքականի մասին տեղեկացված են և ընդունում են որպես լուրջ մրցակից:
-Հայաստանում որտե՞ղ են անցկացվելու խաղերը:
-Նախըտնրական առաջին փուլում խաղերը կանցկացնենք «Միկա» մարզահամալիրում, բայց հիմնական փուլ անցնելու դեպքում այնտեղ չենք կարող խաղալ, քանի որ ՖԻԲԱ-ն պահանջում է 3000-ից ավել նստատեղ ունեցող մարզադահլիճ: Նման հնարավորություն ունի միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Պետք է համապատասխան պայմաններ ստեղծենք համալիրում: Սա ևս լուրջ հարց է: Կարծում եմ` կկարողանանք արդյունքի հասնել: Այլ տարբերակ չունենք: Մայիսի 19-ին Բեռլինում կմասնակցենք ՖԻԲԱ-Եվրոպայի կոնգրեսին: Այստեղ ևս կշարունակվեն քննարկումները և կամփոփվեն նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունները:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02