Ներկա փուլում Ռուսաստանն ուզում է սիրիական հակամարտության համատեքստում «իր ծառայությունները մատուցել» Միացյալ Նահանգներին և ընդհանրապես Արևմուտքի երկրներին՝ պատժամիջոցները մեղմացնելու, ինչ-որ արտոնություններ ստանալու նպատակով: Եվ այս իմաստով Մոսկվան առաջարկում է ավելին, քան իր ռազմական հնարավորությունները՝ հայտարարելով, թե ՀԱՊԿ անդամ-պետություններում տեղակայված ռազմական բազաները ևս պատրաստ են ռազմական գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

Գերասիմչուկը կարծիք հայտնեց, թե Մոսկվան բլեֆ է անում նման հայտարարություններով, թե Տաջիկստանի, Ղրղըզստանի, Հայաստանի ռուսական ռազմաբազաները կամ ընդհանրապես ՀԱՊԿ-ի երկրները կարող են մասնակցել իսլամական ահաբեկչության դեմ պայքարին: Պատճառներից մեկն այն է, որ նախ ՀԱՊԿ-ը, որպես դաշինք, երբեք աչքի չի ընկել իր սահմաններից դուրս իրականացված ռազմական գործողություններով: Երկրորդը, նման առաջարկը հանրային աջակցություն չի ստանա այն երկրներում, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաներ: Փորձագետը չի կարծում, թե Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմավորումներն այսօր սպառնալիք են Հայաստանի համար:
«Իսլամական պետության» դեմ պայքարելով՝ դուք ինքնաբերաբար դառնում եք հարձակման թիրախ: Եթե մինչ այս պահը հարձակման թիրախ են եղել հիմնականում արևմտյան երկրները, ապա թիրախ կարող են դառնալ այն երկրները, որոնք կներքաշվեն հակամարտությանը:
«Ես կասկածամտորեն եմ վերաբերվում այն պնդմանը, թե ՀԱՊԿ-ի անդամները պատրաստ են դիմակայելու «Իսլամական պետությանը»: Նախ, ՀԱՊԿ-ը երբևէ չի ձեռնարկել լուրջ ռազմական գործողություններ, որպեսզի կարողանանք խոսել ՀԱՊԿ-ի գործողությունների մասին: Տպավորություն է ստեղծվում է, թե ՀԱՊԿ-ի ոչ բոլոր երկրներն են իրենց համարում պաշտպանված՝ անդամակցելով այդ կազմակերպությանը: Նույն Հայաստանն էլ լուրջ հարցեր ունի այդ առումով, թե որքանով արդյունավետ կլինի ՀԱՊԿ-ի պատասխանը ռազմական գործողությունների դեպքում: Նման հարցեր կան նաև Բելառուսում:
Երկրորդը, ՀԱՊԿ-ը ստեղծվել է որպես կառույց ՆԱՏՕ-ի դեմ, որի նպատակը պետք է լինի ՆԱՏՕ-ին զսպելը, ցույց տալը, թե նախկին ԽՍՀՄ տարածքում ևս կա նման կազմակերպություն: Ինչպե՞ս կարող է այս կազմակերպությունը պայքարել ահաբեկչական խմբավորումների դեմ, եթե այն հակառակորդ է նաև ՆԱՏՕ-ի համար: Սա շատ բարդ հարց է համակարգման տեսանկյունից:
Երրորդը, ՀԱՊԿ-ի հիմնադրման պահին արդեն հարցեր էին ծագում մասնակից երկրների մոտ այն առումով, որ անդամներից որևէ մեկը չէր ցանկանում մասնակցել իրենց երկրների սահմաններից դուրս իրականացվող ռազմական գործողություններին: Հիմա էլ բարձրացվել է այդ հարցը, որ ՀԱՊԿ-ը պետք է դիմակայի ինչ-որ մեկի ՀԱՊԿ-ի սահմաններից դուրս, ինչը շատ երկրներում հանրային աջակցություն չի ստանա: Ի մի բերելով բոլոր այս գործոնները՝ կարելի է ասել, որ խիստ կասկածելի են հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ի երկրները պատրաստ են մասնակցել «Իսլամական պետության» դեմ գործողություններին: Այս հայտարարությունն արվել է Արևմուտքի հետ երկխոսություն սկսելու, ոչ թե այն իրականացնելու նպատակով»,- մեկնաբանեց փորձագետ Սերգեյ Գերասիմչուկը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44