Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով։ Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով: Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը, արդար հպարտությամբ հիշելով մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշ Ապարանում, երբ միաբանված մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարով դիմակայեց Թուրքական բանակին և համազգային հաղթանակով ապահովեց հայրենի հողում ապրելու, իր երկիրը շենացնելու աստվածշնորհ իրավունքը: Տիրոջ առաջնորդությամբ հայրենասիրության նույն ջերմ զգացումով և անվեհեր ոգով այսօր Մեր զավակները պաշտպանում են Հայաստանի և Արցախի սահմանները՝ իրենց սխրանքներով հիշատակի արժանի նոր էջեր հավելելով մեր պատմությանը: Մեր հայրենիքի ազատության ու խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս զավակների ու սերունդների առջև պարտք ունենք, և այն մեր երկրի հզորացումն է, մեր ժողովրդի բարօրությունը, մեր պետականության ամրապնդումն ու ապահովությունը: Հանրապետության տոնի այս նշանակալի օրը առ Աստված աղոթքով Բարձրյալի հանապազ զորակցությունն ենք հայցում հավատավոր մեր ժողովրդին՝ անկոտրում ոգով ու պատրաստակամ hանձնառություններով կերտելու մեր Հայրենիքի պայծառ, շեն ու բարօր ապագան: Թող Բարձրյալն Աստված անխաթար խաղաղություն պարգևի մեր երկրին և առատապես օրհնի Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս»:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47