Նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Հեղափոխական դաշնակցության միջև կոալիցիոն համաձայնագիրը ստորագրած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդես եկան համատեղ ճեպազրույցով:
«Կոալիցիոն հուշագրի համար հիմք են հանդիսացել նոր Սահամանդրությունը,նախորդ համագործակցության հուշագիրը, մեր ծրագրերը, նաև մարդը, հասարակությունը և պետությունը: Մենք ունենք ընդհանուր արժեհամակարգ, որոնց հիման վրա խարսխվել է այն տեքստը, որ երկու ազգային կուսակցություններ հաստատել են»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` հիմնական դրույթները վերաբերում են հակակոռուպցիոն պայքարի, ազգ-բանակ համակարգի ներդրման, իրավական դաշտի բարեփոխումների, մրցունակ տնտեսության զարգացման և մարդու իրավունքների հետ շաղկապված ինստիտուտների ներդրման հարցերին:
Աղվան Վարդանյանը լրացրեց, թե երեք հիմնարար արժեքներ են դրված համագործակցության հիմքում. «Առաջինն՝ անվտանգությունն է՝ ՀՀ-ի, Արցախի, երկրորդը՝ տնտեսությունը և տնտեսության զարգացումը, և երրորդը՝ երկրում որակական արմատական փոփոխություն մտցնելու վճռականությունը: Համագործակցության համաձայնագրից հետո նոր շրջափուլ է սկսվում, որտեղ երկու կուսակցությունները ձգտելու են փոփոխություններ բերել: Աստված առաջ՝ ունենք փորձառություն, և համառ աշխատանքի պարագայում կարող ենք երկրում նոր որակ ստեղծել»:
Աղվան Վարդանյանը նշեց, որ այս հուշագրի մեջ որևէ պաշտոնի մասին խոսք չկա. «Կա մեկ բացառություն՝ վարչապետ առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ինն է, մյուսները՝ քննարկել ըստ ժամանակացույցի և ժամկետների»:
Ի դեպ Աղվան Վարդանյանը լրացրեց, որ կշարունակեն բարեփոխել ընտրական համակարգը:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02