Հյուսիսային պողոտայում «Ելք» դաշինքի ամփոփիչ հավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Արամ Զավենի Սարգսյանը: Ըստ նրա՝ քաղաքի խնդիրը միայն անսարք վերելակները չեն, անանցանելի ճանապարհներն ու աղբի կույտերը չեն, հիմնական խնդիրը համակարգային է և համակարգային էլ պետք է լուծել:
«Իսկ դա կարող է լուծել միայն նոր քաղաքական ուժը՝ ընդդիմությունը: Իշխող ուժն այդ համակարգը փոխող չի, դրան որպես հակադրություն, հակակշիռ է պետք, ինչը ներկայացնում է «Ելք» դաշինքը»,-ասաց նա:
Ըստ Սարգսյանի՝ փոխադարձ վերահսկողությամբ կարող է միայն իրավիճակ փոխվել: «Կեղծ ժողովրդավարությունը շատ ժողովուրդներ անցել են, եվրոպացիները կարճ ժամանակում հասկացան, որ երկրում իրական փոփոխության համար իրական ժողովրդավարություն է պետք: «Ելք» դաշինքը ելք առաջարկող թիմ է, անելանելի վիճակ չկա, մենք ցանկացած վիճակից բզեզի, մեղվի նման ելք ենք գտնում ու առաջարկում, ու ուզում ենք այդ ելքը դառնա իրողություն»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը կոչ արեց գնալ ընտրատեղամասեր և ընտրել «Ելք»-ին: « Շատ եմ ուզում մայիսի 14-ին գնաք ընտրատեղամասեր, վերցնեք քվեաթերթիկը և քվեարկեք «Ելք»-ի օգտին, և ապրիլի 15-ի գիշերը ժամը 1-ին ձեր տանը բացեք այն կոնյակը, որը երեխեքի ամուսնության կամ բանակից հետո գալու համար էիք պահել, իրար չխկացնեք էդ բաժակով ու ասեք՝ մենք հաղթեցինք մեր միջի ճորտին, մենք գտանք մեր արժանապատվությունը և այսքան տարի հետո մեր ժողովրդով հաղթանակ տոնեցինք: Կուսակցությունները շատ-շատ են, բայց «Ելք»-ը մեկն է»,-ասաց նա:
tert.am
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02