ARM | RUS |

Որտե՞ղ են թաղված Սարդարապատի հերոսները

28.05.16 | 11:18

Հայաստանի անկախացումից հետո ամեն տարի` մայիսի 28-ին, նշվում է Առաջին հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնը: Եթե մայիսյան հերոսամարտերում եւ հատկապես Սարդարապատում 1918-ին հայերը հաղթանակ չտանեին, ապա թուրքական զորքերն անարգել կմտնեին Էջմիածին եւ Երեւան: Այսօր մենք այցելում ենք Սարդարապատի հուշահամալիր, գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը իրենց արյան գնով պաշտպանած նահատակների հիշատակի առաջ: Սակայն մեզնից քչերն են տեղյակ, թե այդ հայորդիները որտեղ են թաղված. նրանց հուղարկավորման վայրերի մասին մեր պատկերացումները շատ աղոտ են: Հայաստանցիներն առ այսօր չգիտեն այն մյուս վայրերը, որտեղ կարող են այցելել, գլուխ խոնարհել հայ մարտիկների հիշատակի առաջ: Մինչդեռ արխիվային վավերագրերը տալիս են դրա պատասխանը: Պատմաբան Հարություն Թուրշյանը ուսումնասիրություն է կատարել եւ հստակեցրել այդ վայրերը: Այդ մասին տպագրվել է «Պատմա-բանասիրական հանդես» ամսագրում (1978թ., 2-րդ համար). «Մեծ էր Սարդարապատի տակ ընկածների թիվը։ Զոհված աշխարհազորայիններից շատերը թաղվեցին իրենց գյուղերում, դրսեցիներից զոհվածներին թաղեցին Գայանեի վանքի բակում (Խենթի գերեզմանի կողքին՝ եղբայրական գերեզմանի մեջ), բնիկ երեւանցիներին բերեցին Երեւան եւ թաղեցին ներկայիս Կոմիտասի անվան այգում»։ Թեմայի առնչությամբ «Ժողովուրդ»-ին բացառիկ տեղեկություններ է հայտնել գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: Նրա խոսքով` գրող Դերենիկ Դեմիրճյանը, ով Թիֆլիսում էր բնակվում, այդ օրերին գործի բերումով եկել էր Երեւան եւ ակամա ականատեսն ու մասնակիցն էր դարձել մեր ժողովրդի հերոսական պայքարի: «Սարդարապատում զոհված հերոսների մի մասի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունիսյան մի օր, քաղաքի Մլեր գերեզմանատանը (ներկայիս Կոմիտասի անվան այգու տարածքում): Նրանք թաղվեցին մի վայրում` եղբայրական գերեզմանում, եւ հանգան նույն շիրմաթմբի տակ: Հավաքվել էր մեծ բազմություն: Շատերը հրաժեշտի ու գնահատանքի խոսքեր էին հնչեցնում: Եվ, ահա, հենց այդ պահին թափորի միջից դուրս է գալիս Դեմիրճյանը, մոտենում է թարմ շիրիմներին, գրպանից դուրս է բերում մի թուղթ եւ հուզված ձայնով սկսում է ընթերցել: Դա Սարդարապատի հերոսներին նվիրված առաջին բանաստեղծությունն էր: Հաջորդ օրը նրա չափածո հուզիչ խոսքը «Հայաստանի աշխատավոր» թերթի խմբագրատանը վերածում են թռուցիկի եւ փակցնում Երեւանի բոլոր փողոցներում: Ժամանակի ընթացքում այդ թերթիկները պոկվեցին ու անհետացան: Բարեբախտաբար, փրկվել է թռուցիկներից մեկը, որն այսօր էլ պահվում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում»,-նշեց գրականագետը: Նա մեզ տրամադրեց նաեւ Դեմիրճյանի` հրաշքով փրկված բանաստեղծությունը (աղբյուրը` Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Դ. Դեմիրճյանի լրացուցիչ ֆոնդ, համար 48 ), որը ներկայացնում ենք ստորեւ: Հրամանատարությունը մեկնում է ճակատամարտի վայր Այսօր, այս վեհ ուրախության եւ խոր սուգի հանդեսին, Ո՜վ մարմարե նահատակներ, կանգնած ձեզ հետ միասին, Ո՜վ խնկելի Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան, Խոսեցնում եք իմ բերան։ Սակայն ինչպե՞ս խոսեմ ձեզ հետ` ցավի դողը իմ շուրթիս, Ի՜մ, ապրողիս խղճի խայթով՝ մեռածներիդ հանդիման, Ինչպե՞ս հնչեմ ձեր անունը՝ ամոթանքը ճակատիս, Գովեմ ձեր բառն աննման։ Բայց եւ ինչպե՜ս լռեմ հիմա, ինչպե՜ս լռե իմ բերան՝ Վերհիշելով Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան. Դուք գնացիք, սակայն ինչպե՞ս իմ լուռ հոգին այսուհետ Չխոսի ձեր շուքի հետ: Ահա տեսնում եմ ձեզ մահատեսիլ, խստադեմ, Երբ որ մահը մեռցնելու դուք գնացիք մահի դեմ, Եվ դուք գտաք ձեր պտրածը-ձեզ համար՝ մա՛հ չարաթույն, Հայրենիքին փրկությո՛ւն։ Եվ այլ ինչ բան պիտի սազեր հերոսական ձեր սրտին, Բուն այդ կատակն օրհասական հանդեպ մահվան գոռ աստին. Ո՞վ ավելի արհամարհեց, տեսավ մահը չըմեռած, Եվ մեռնելիս չըդողաց։ Ահա, այս վեհ ռազմադաշտում, որտեղ լսվեց մի մեծ օր Ձեր ռազմական խրոխտ գոչը, վերջին գոչը փրկության՝ Մենք երկու տոն ունենք այսօր-մեկ ձեր տոնը «սգավոր, Մեկ մեր սուգը խնդության»: Ահա ուժգին որոտում է ժողովուրդը ամբոխված, Ձեր խնկելի շուքերի հետ, ռազմադաշտում Հայրենի. Ահա՛ կարմիր դրոշակներ՝ ձեր արյունով կարմրած Եվ արյունով բյուրերի։ Դուք հաղթեցիք, ով ընկածներ, մահվամբ զմահ կոխեցիք։ Դուք հաղթեցի՜ք եւ չըթողիք ոչինչ էլի հաղթելու. Մկրտվեցիք դուք մահի մեջ, մահվամբ դառաք գեղեցիկ, Ձեզ փա՜ռք հավետ, ալելո՜ւ: Ի դեպ, Հ. Չարխչյանը հավելում է, որ այս բանաստեղծությունը Սարդարապատի հերոսամարտին նվիրված առաջին գեղարվեստական գործն է: Սարդարապատի ճակատամարտի մասնակից հայ զինվորականները Գլխավոր նկարում` Սարդարապատի հուշահամալիրի բացման արարողությունը, 1968 թվական

13254393_1062868597127539_7630305871485362662_n

armlur.am

Աննա Բաբաջանյան


Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ

Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական...

11:30

Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ

Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական...

11:30

Արագածոտնի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ

Արագածոտնի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել...

11:26

Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից և Թուրքիայից

Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից և...

11:02

«Ինձ սադրել չի ստացվի». գլխավոր դատախազին հիշեցրին, որ նա խոսում է միայն ժամանցային հաղորդումներում՝ պատմելով մուլտֆիլմի մասին

«Ինձ սադրել չի ստացվի». գլխավոր դատախազին հիշեցրին, որ նա խոսում է միայն ժամանցային...

10:36

Որոշ տարածքների դեպքում գուցե սահմանազատումը հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի. Միրզոյան

Որոշ տարածքների դեպքում գուցե սահմանազատումը հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի....

10:19

«Մոլորվել է այդ մարդը, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է». Ալեն Սիմոնյանը նեղվում է, որ ասում են ադրբեջանցին ներխուժել է Շաքի

«Մոլորվել է այդ մարդը, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է». Ալեն Սիմոնյանը նեղվում է, որ ասում...

10:02

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2027 թվականի համատեղ աշխատանքային պլան

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2027 թվականի համատեղ աշխատանքային...

12:18

Մինչև 2031 թվականը պետք է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Մինչև 2031 թվականը պետք է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության. Նիկոլ Փաշինյան...

12:03

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան

10:37

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է...

10:19

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ...

10:02

«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ. Գևորգ Դանիելյան

«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները,...

10:18

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում....

10:02

Թաթայի համերգը հետաձգվել է

Թաթայի համերգը հետաձգվել է

15:49

Զինծառայող է վիրավորվել

Զինծառայող է վիրավորվել

15:24

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների (Տեսանյութ)

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների...

14:55

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3...

14:38

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1...

14:19

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի 22-ին

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի...

14:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02