Նոր իրավակարգավորումների համաձայն՝ քվեաթերթիկը ընտրողի ձայն կրող փաստաթուղթ դառնում է այն դեպքում, երբ ունենում է իրեն փակցված համապատասխան ինքնասոսնձվող դրոշմանիշ։
Այս մասին azatutyun.am-ի հետ զրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, ըստ որի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախընտրական շտաբերից մեկում 20-հազարանոցներ և քվեարկված քվեաթերթիկներ են բաժանում։
«Նյութերի հետ կապված հաղորդում են ներկայացրել, բնականաբար պետք է իրավապահ մարմիններն իրականացնեն գործողություններ։ Ինչ վերաբերում է քվեարկված քվեաթերթիկներին, ապա մենք փորձել ենք պարզաբանումներ ստանալ այդ կապակցությամբ։ Պարզաբանվել է, որ այդ քվեաթերթիկները բացարձակ կապ չունեն այն քվեաթերթիկների հետ, որոնք քվեարկության օրը տրամադրվելու են քաղաքացիներին»,-տեղեկացրել է ԿԸՀ-ի նախագահը։
Նա պարզաբանել է, որ դրանք եղել են քարոզչական բնույթ կրող նյութեր. քվեաթերթիկի ձևանմուշը վերցրել են՝ «նմուշ» ձևակերպմամբ և փորձել են օգտագործել որպես քարոզչական մեխանիզմ։ Դրանք որևէ եղանակով չեն կարող քվեարկության ժամանակ օգտագործվել։
«Դրանով ընտրողների հետ հանդիպման ժամանակ պետք է պարզաբանվի, թե ինչպես պետք է իրականացվի քվեարկությունը։ Փորձել ենք հասկանալ, թե ինչ քվեաթերթիկ է եղել, քանի որ շրջանառվում էր «քվեաթերթիկ» եզրույթը։ Ի՞նչ քվեաթերթիկներ են, որովհետև քվեաթերթիկները գտնվում են տարածքային հանձնաժողովներում, դրանք դեռևս տեղամասային հանձնաժողովներին էլ չեն հատկացվել և ընդհանրապես որևէ մեկին չեն տրամադրվել։ Նոր իրավակարգավորումների տեսանկյունից բացառվում է ինչ-որ ձևով այդ քվեաթերթիկներն օգտագործել։ Հետևաբար դատարկ, չքվեարկած քվեաթերթիկը, ինքնասոսնձվող դրոշմանիշ չպարունակող քվեաթերթիկը որևէ պարագայում չի կարող համարվել փաստաթուղթ»,- հայտարարել է Տիգրան Մուկուչյանը։
Իսկ 20 հազար դրամի մասով ԿԸՀ-ի նախագահը որևէ տեսակետ չհայտնեց, քանի որ իրականացվում է քննություն։
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02