Զոհված զինծառայողների ընտանիքներում կերակրողին կորցնելու դեպքում նշանակվում է զինվորական կենսաթոշակ: Մասնավորապես, զինծառայողի 18 տարին չլրացած երեխաները կամ ուսանող երեխաները՝ ցերեկային ուսուցմամբ սովորող երեխաները մինչև 23 տարին լրանալը, ինչպես նաև զոհվելու դրությամբ աշխատանքային կենսաթոշակի իրավունքով տարիքը լրացած կամ հաշմանդամ ծնողները և ամուսինը ունեն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով, թե ինչ սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում:
«Բացի դա, ի լրումն զինվորական կենսաթոշակի զոհված զինծառայողների ընտանիքներին նշանակվում և վճարվում է նաև պարգևավճարներ: Ի լրումն զինվորական կենսաթոշակի՝ յուրաքանչյուր երեխային վճարվում է 16 հազար դրամ պարգևավճար, իսկ ընտանիքի այլ անդամը՝ ծնողները, ամուսինը, 13 հազար դրամի պարգևավճար: Աշխատանքային կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամը ստանում է 31 հազար դրամ պարգևավճար և ևս 30 հազար դրամ, որ տրվում է ընտանիքի բոլոր անդամներին տրվում է հավելում յուրաքանչյուր երեխայի համար մինչև 18 տարին լրանալը 20 հազար դրամ»,- տեղեկացրեց Սմբատ Սաիյանը:
Մանրամասնելով ներկայացրածը՝ Սմբատ Սաիյանը բացատրեց. «Օրինակ, եթե զոհված զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի և կին, ով խնամում է երեխաներին, ապա սպայական կազմի զինծառայողի դեպքում այդ գումարը կկազմի մոտ 250 հազար դրամ, իսկ սպայականից բացի պայմանագրային կազմի այլ զինծառայողների պարագայում կկազմի մոտ 200 հազար դրամ ամսական»:
Նրա խոսքով՝ այս դրույթը միշտ եղել է օրենսդրության մեջ, անկախ նրանից, թե երբ է զինծառայողը զոհվել՝ այս քառօրյա պատերազմի ժամանակ, թե՝ մինչ այդ:
Տեղեկացվեց նաև, որ նշված պարգևավճարներն ունեն իրենց ժամկետայնությունը:
«Օրինակ, երեխաներն այդ գումարը կստանան մինչև 18 տարին լրանալը, ցերեկային առկա ուսուցմամբ սովորողները ՝ 23 տարին լրանալը, կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած ծնողները, ամուսինը կամ հաշմանդամ ճանաչված ծնողները և ամուսինը ցմահ կամ հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար»,- ասաց Սմբատ Սաիյանը:
Ըստ նախարարության աշխատակցի՝ եթե զոհված զինծառայողի կինը չի աշխատում և խնամում է երեխաներին, ապա նա կստանա 30 հազար դրամ կենսաթոշակ:
«Ինչ վերաբերում է զոհված պարտադիր ժամկետային զինծառայողներին, ապա այս դեպքում հաշվարկը փոքր-ինչ այլ է, քանի որ նրանց պարագայում հավանականությունը ցածր է, որ երեխաներ կունենան և պարգևավճարները հաշվարկվում են ծնողներին: Յուրաքանչյուր ծնող, ով կստանա կենսաթոշակ կամ հետագայում, երբ կհասնի կենսաթոշակ ստանալու տարիքին, ի լրումն իր աշխատանքային կենսաթոշակի կստանա նաև լրացուցիչ ևս 31 հազար դրամ, և ևս 30 հազար դրամ ընտանիքին»,- տեղեկացրեց Սմբատ Սաիյանը:
«Այսինքն, յուրաքանչյուր ծնողը կստանա շուրջ 90 հազար դրամ զոհվածի գծով և միջինը 41 հազար դրամ կլինի յուրաքանչյուրի կենսաթոշակի չափը»,- նշեց Սմբատ Սաիյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե եթե զոհված զինծառայողի ծնողները կենսաթոշակային տարիքի չեն, Սմբատ Սաիյանն ասաց, որ նրանք նշված երաշխիքներից չեն օգտվի, բայց անկախ կենսաթոշակային տարիքից ընտանիքին կվճարվի 30 հազար դրամ պարգևավճար:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47