«Ւրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Այսօր ժամը 10:00-ի դրությամբ Երևան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում նախաձեռնությունը գրանցել է 7 ընտրախախտում:
Արձանագրված խախտումները հիմնականում կապված են եղել քվեարկության սենյակի սխալ կահավորման, քվեարկության սենյակում քարոզչանյութերի առկայության, օգնության կարգի խախտման, դիտորդի լիազորությունների խոչընդոտման, դիտորդի իրավունքների սահմանափակման հետ:
Գրանցվել է նաև դիտորդի կամ ԶԼՄ ներկայացուցչի՝ քվեարկության կարգի խախտման կամ դրա վերացման վերաբերյալ առաջարկությունների մերժում ՏԸՀ նախագահի կողմից, ինչպես նաև վիճակահանության կարգի խախտում:
Ստորև ներկայացնում ենք խախտումները ժամը 10:00-ի դրությամբ.
2/12 08:30:00 Դիտորդի լիազորությունների խոչընդոտում
Վարտգեզ Լիվանի Գասպարին 14.05.2017թ. գտնվել է թիվ 9/23 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). ժամը 8:30-ի սահմաններում տեխնիկական սարքի մասնագետը, հարվածել է Գասպարիի տեսախցիկին, օբյեկտիվը հեռացրել իր ուղղությունից՝ այդպիսով խոչընդոտելով դիտորդի նկարահանմանը: Դիտորդը նկարել է մասնագետին, առկա է տեսագրություն: Հանձնաժողովի նախագահը որևէ գործողություն չի ձեռնարկել խախտումը դադարեցնելու համար:
2/12 07:40:00 Դիտորդի իրավունքների սահմանափակում
Սիրանուշ Մանուչարյանը, 14.05.2017թ. գտնվել է թիվ 7/43 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). Դիտորդին 7.40-8.00 արգելվել է ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումը հետնամասի կողմից դիտարկելու, համապատասխան հատվածում ազատ տեղաշարժվելու և լուսանկարելու իրավունքի իրականացումը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն նախագահի կողմից, փոխարենը, ստեղծվել են անհիմն խոչընդոտներ: Դիտարկումը թույլատրվել է միայն Նախագահի կողմից հեռախոսազանգով ճշտումներ կատարելուց հետո, խախտումը գրանցամատյանում ևս գրանցվել է Նախագահի կողմից անհիմն խոչընդոտներ ստեղծելուց հետո: Գրանցամատյանի համապատասխան էջը լուսանկարելու դիտորդի իրավունքը ևս որոշ ժամանակահատված սահմանափակվել է և թույլատրվել է միայն Նախագահի կողմից հեռախոսազանգով ճշտումներ կատարելուց հետո:
2/12 09:41:00 Դիտորդի լիազորությունների խոչընդոտում
Վարտգեզ Լիվանի Գասպարին գտնվել է թիվ 9/23 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). Ժամը 8:20-ի սահմաններում անհայտ անձ, որը ձեռքին ուներ ինչ-որ տարբերանշան (բեյջ), հարվածել է Գասպարիի տեսախցիկին և արագ հեռացել տեղամասից: Դիտորդը նկարել է անձի դեմքը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է հայտնել, թե արդյոք գրանցված է նշված անձը գրանցամատյանում թե ոչ և ով է նա:
2/12 09:38:00 Վիճակահանության կարգի խախտում
«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ դիտորդ Նինա Հարությունյանը նկատել է, որ հանձնաժողովի անդամների վիճակահանության կարգը խախտվել է, քանի որ այն տեղի է ունեցել հանձնաժողովի անդամներից մեկի բացակայությամբ։
2/12 08:08:00 Օգնության կարգի խախտում
«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ դիտորդ Նինա Հարությունյանը նկատել է, որ տեսողության խնդիր ունեցող տարեց մարդուն անձը օգնել է առանց գրանցվելու։
2/12 08:32:00 Քվեարկության սենյակում քարոզչանյութերի առկայություն
«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ դիտորդ Ժորժ Հակոբի Սեյրադարյանը 14.05.2017թ. գտնվել է թիվ 9/16 տեղամասում որպես դիտորդ: Վերջինս տվյալ տեղամասում դիտարկել է հետևյալ խախտումը՝ քվեախցիկների մոտ գտնվող պատի վրա փակցված է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի նկարները, որը դիտարկվում է որպես քարոզչանյութ։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է վերացնել խախտումը և հրաժարվել է գրանցել խախտումը հանձնաժողովի գրանցամատյանում։
1/2 02:30:00 Դիտորդի կամ ԶԼՄ ներկայացուցչի՝ քվեարկության կարգի խախտման կամ դրա վերացման վերաբերյալ առաջարկությունների մերժում ՏԸՀ նախագահի կողմից
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44