Բանակի բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է, շատ լավ, այնքան լավ, որ ազատ վստահել ենք զինվորներն իրենց դիրքում կանգնած,իսկ երկրապահներն էլ հանգիստ վերադարձել են։ Սարդարապատի հուշահամալիրում Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:
«27 տարի է, չնայած 600 տարուց ավել է, բայց 27 տարի է մենք այդ նույն ադրբեջանցու հետ պայքարի մեջ ենք, ամեն օր նույն կրակոցները կան, երբ կարողանան հայի արյուն թափեն՝ կթափեն, երբ կարողանան մարդ սպանեն՝ կսպանեն, երբ կարողանան 92 տարեկան պառավ սպանեն՝ կսպանեն, երբ կարողանան ականջ ու գլուխ կտրեն՝ կկտրեն: Մենք պետք է թույլ չտանք, ֆսյո»,- ասաց նա:
Գեներալն անդրադարձավ այն խոսակցություններին, որ երկրապահի ու բանակի միջև խնդիրներ կան և թե կամավորներն ասում են, թե առանց երկրապահի բանակի վիճակը լավ չէ:
«Երկրապահն առանց բանակի ո՞նց կլինի, ոնց որ դու առանց հեր՝ բա կլինի՞: Այդ երկրապահն է ստեղծել բանակը, ոնց կարող է տենց բան խոսա, հո հիմար չէ: Տենց բան ոչ մեկ չի կարա նշի: Այո, մենակ խի երկրապահները, հայ ժողովուրդը, բոլոր ազատամարտիկները, աշխարհի բոլոր ծայրերի, 5-6 հազար կիլոմետրից մարդիկ են եկել մեր հետ դիրքերում կանգնել ու առնվազն 500 հոգի էլ եկել կամավոր են գրվել և ընդունվել են երկրապահ, մեր հետ եկել են»,-ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև կորցրած տարածքներից: «Մենք տարածք չենք կորցրել, մենք էնքան ենք ազատագրել, մի սանտիմ էլ չենք կորցրել»,- ասաց նա:
Դիտրակմանը, թե նախագահն է ասել 800 հա-ի մասին՝ գեներալը նշեց, թե դա ոչ թե մեր, այլ նրանց համար է ասել: «Որ գլուխ էին գովում, դաժե Թալիշը հակառակ յանից իբր նկարել էին, թե ազատագրել են, բայց ոչ մի բան էլ չեն ազատագրել»,- ասաց նա:
Իսկ թե այդ դեպքում ինչո՞ւ Թալիշում չեն կարողանում բնակվել, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չեն կարողանում բնակվեն, ո՞վ է ասում, որ չեն բնակվում, էն ա գյուղապետը, էլի գյուղացիներ կան, որ եկել են: Հետո էլ բա ռմբակոծում են, ո՞վ իրա էրեխին կտանի»։ Մանվել Գրիգորյանը հավելեց, որ պետք չէ այդպես մտածել, քանի որ հակառակորդը կարող է հեռահար զենքներով Ստեփանակերտը ռմբակոծել։ «Եթե տենց մտածենք, Երևանին էլ կարան կրակեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԼՂՀ պատգամավոր Վահան Բադասյանի՝ իր հասցեին արված մեղադրանքներին, ապա գեներալ Գրիգորյանը հակադարձեց. «Վահան Բադասյանի հետ ես միջադեպ չեմ ունեցել, նա ո՞վ ա, քեզ ծանո՞թ ա, գնա իրան էլ հարցրա, ես տենց մարդ չգիտեմ»:
Tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47