ԱՄՆ Գյուղդեպարտամենտի մասնագետները ուսումնասիրել են աշխարհի 12 շրջաններում աճող խնձորից պատրաստված 175 հյութի օրինակներ: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ցանկացած տեսակի խնձորի հյութ առողջության համար իսկական «պահոց» է: Հյութում առկա կենսաբանական միացությունները օգնում են օրգանիզմին աշխատել պատշաճ ու ներդաշնակ:
1. Կանխում է հաստաղիքի հիվանդության առաջացումը
Դրա համար հարկավոր է խմել խնձորի հյութը փափկամսի հետ միասին:Կայզերսլաուտերի համալսարանի մասնագետները պարզել են, որ մարդու աղիներում փափկամսով խնձորի հյութը ավելի լավ է յուրացվում, քան առանց փափկամսի թափանցիկ հյութը:
2. Փրկում է քաղցկեղից
Հիդելբերգի քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնի գիտնականները, լաբորատոր հետազոտությունների հիման վրա պարզել են, թե որքանով է խնձորն ու խնձորի հյութը կարևոր քաղցկեղածին հիվանդությունների կանխարգելիչ բուժման համար: Դա վերաբերվում է մասնավորապես թոքերի, հաստաղիքի, բերանի խոռոչի, կոկորդի, կաթնագեղձերի, ձվարանների ու երիկամների քաղցկեղին:
3. Օրգանիզմից դուրս է բերում ծանր մետաղները
Բրազիլացի հետազոտողները պարզել են, որ կադմիումի նման ծանր մետաղներով թունավորման դեպքում հարկավոր է սննդակարգում ընդգրկել խնձորի հյութ: Այն նվազեցնում է թունավորումը՝ այդ կերպ պաշտպանելով ներքին օրգանները:
4. Նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը
Կոպենհագենի սննդի, ֆիզկուլտուրայի ու սպորտի ֆակուլտետի հետազոտողները հաստատել են, որ փափկամսով խնձորի հյութի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչը նշանակում է, որ նվազում է նաև աթերոսկրելոզի առաջացման ռիսկը:
5. Օգնում է կանխել գլխուղեղի հիվանդությունների առաջացումը
Խնձորի հյութը օգնում է դանդաղեցնել նեյրոդեգեներատիվ պրոցեսները: Մասաչուսեցի համալսարանի գիտնականները ապացուցել են(միայն մկների վրա կատարված հետազոտություններում), որ հյութը կարող է փակել բետա-ամիլոիդ ֆերմենտի մասնիկների արտազատումը՝ այդ կերպ փոքրացնելով հիվանդության առաջացման հավանականությունը:
Խնձորի հյութի օգտակար հատկությունները
1-ին հերթին պարունակում է օրգանական թթուներ: Խնձորաթթուն օգնում է քայքայել ճարպը, խինինաթթուն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը, իսկ շիկիմաթթուն ամրացնում է իմունիտետն ու դիմակայում է գրիպի վիրուսին:
2-րդ պարունակում է հանքանյութեր, որոնց թվում են կալիումն ու մագնեզիումը, որոնք մասնակցում են սրտանոթային համակարգի աշխատանքին, կարգավորում են օրգանիզմում հողուկի մակարդակն ու նպաստում են ուղեղի աշխատանքին:
Հետազոտողները կարծում են, որ խնձորի բաղադրության մեջ մտնող ամենաօգտակար միացությունները հանդիսանում են պոլիֆենոլները: Դրանք նյութեր են, որոնք կարգավորում են մարդու գրեթե բոլոր օրգան-համակրգերը: Նրանք պաշտպանում են օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից, դիմակայում են ծերացմանը, օգնում են պայքարել ալերգիայի դեմ, իջեցնում են ճնշումը ու կարգավորում են մարսողությունը:
Մշակումից հետո հյութի մեջ պահպանվում են գրեթե բոլոր կենսակտիվ նյութերը, այդ թվում նաև պոլիֆենոլները:
Աղբյուրը՝ gogetnews.info
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47