Իսպանացի գիտնականների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ում սննդակարգում ներառված են եղել ձուկ ու բանջարեղեն(կանաչ լոբի, կարտոֆիլ, վարունգ, դդմիկ, սմբուկ) ունեցել են ալերգիայի ու ասթմայի 40%-ով ավելի մեղմ ախտանշաններ, քան այն երեխաները, ովքեր հազվատեպ են օգտագործել այդ մթերքները:
Հետազոտողները կարծում են, որ իրենց հակաօքսիդանտային ու հակաբորբոքային հատկությունների շնորհիվ բանջարեղենը թողնում է բուժիչ ազդեցություն բրոնխիալ ուղիների վրա: Սակայն հակաօքսիդանտներով հարուստ սնունդը չի օգնի երեխային, եթե ընդհանուր սննդակարգը «աղքատ» է:
Մասնագետները կարծում են, որ հարկավոր է հետևել, որպեսզի երեխանները չօգտագործեն մեծ քանակությամբ շաքար, կոնսերվանտներ ու հավելումներ, ինչպես նաև տապակած միս ու կարմիր միս պարունակող սնունդ, որոնք սրում են բորբոքումները:
Երեխաների մոտ ալերգիայի ու ասթմայի դրսևորումները մեղմելու համար հարկավոր է նրանց սննդակարգում ներառել հետևյալ մթերքները՝
1. Ձկնեղեն(ցանկալի է սաղմոն)
Ձուկը հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են երեխաների մոտ ժառանգական ալերգիայի զարգացման ռիսկը:
2. Բրոկկոլի
Այս բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով ու շատ օգտակար է երեխաների համար: Բրոկկոլին հայտնի է իր հակաուռուցքային հատկություններով և հանդիսանում է կալցիումի, երկաթի, մագնեզումի և А ու С վիատամինների հարուստ աղբյուր:
3. Հատապտուղներ
Ելակը, հապալասն ու մոշը հարուստ են կվերցետինով, որն ունի հակաալերգիկ ու հակաբորբոքային հատկություններ: Կվերցետինի աղբյուր են հանդիսանում նաև սոխը, խնձորը, սև թեյը, որոշ ընկույզներ ու լոբին:
4. Նարինջ
Նարինջը պարունակում է վիտամին С, որը շատ լավ հայտի է մրսածությունը հաղթահարող իր հատկություններով: Մասնագետները նշում են, որ այն կարող է կայունացնել պարարտ բջջի բջջաթաղանթը, կանխելով ալերգիայի ախտանշանները առաջացնող հիստամինի արտազատումը:
Վիտամին С-ի աղբյուր են հանդիսանում նաև կաղամբը, գունավոր կաղամբը, ցիտրուսների մեծ մասը:
5. Կոկոսի կաթ կամ կոկոսի յուղ
Կոկոսի յուղը հագեցած է տրիգլեցիրիդային միջին շղթայով, որը, ինչպես ենթադրվում է, օգնում է հանգստացնել աղեստամոքսային տրակտն ու թեթևացնում է ալերգիան: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխայի համար սնունդը պատրաստել այդ յուղով:
Աղբյուր՝ tiensmed.ru
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47