Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը վտանգ չի ներկայացրել Ռուսաստանի համար: ՌԴ նախագահի խոսքով՝ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անմիջապես տեղեկացրել է իրեն տեղի ունեցածի մասին, գրում է РИА Новости-ն:
«Մեզ համար անմիջականորեն հրթիռի արձակումը վտանգ չի ներկայացրել: Բայց դա, իհարկե, սադրում է կոնֆլիկտի զարգացում, և դրա մեջ ոչ մի լավ բան չկա»,- ասել է Պուտինը Չինաստան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռուսաստանի առաջնորդը հավելել է, որ «անընդունելի է համարում և՛ միջուկային, և՛ հրթիռային փորձարկումները»:
«Հարկավոր է վերադառնալ երկխոսության Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հետ, դադարել նրան վախեցնել և գտնել այդ խնդիրների լուծման խաղաղ ճանապարհներ»,- ընդգծել է Պուտինը:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները երեկ բալիստիկ հրթիռ են արձակել, որն ընկել է Ռուսաստանի ափերից ոչ հեռու: Հրթիռն ընկել է Պրիմորյեի երկրամասի ափերից 100 կմ հեռավորության վրա: Ինչպես հաղորդվել է՝ բալիստիկ հրթիռն իր տեսակի մեջ նոր է ու միջուկային մեծ մարտագլխիկ կրելու հնարավորություն ունի: Ինչպես նշում է BBC-ն, արձակումից հետո հրթիռը բարձրացել է առավելագույնը 2.000 կմ բարձրության վրա ու անցել 700 կմ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02