Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորների հետ:
Այս մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը: Գերմանիայի արտգործնախարարությունը հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխին հայտնել է, որ թուրքական կառավարությունն իրենց մայիսի 10-ին հաղորդել է գերմանացի զինվորների հետ տեսակցելու համար ներկայացված պահանջի մերժումը: Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ իրենց ապաստան
տրամադրելու դիմումները:
Նա տեսակետ է հայտնել, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին ետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Այցելությունը պետք է իրականացվեր մայիսի 16-ին: Հելմիխը և հանձնաժողովի մյուս անդամները պետք է տեղեկություններ ստանային «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի և գերմանացի զինվորների աշխատանքային պայմանների վերաբերյալ:
Գերմանական լրատվական գործակալությունը որպես թուրքգերմանական հարաբերությունների լարման պատճառ նշում է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեից առաջ Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների հանդիպումների չեղարկումը, Էրդողանի կողմից Գերմանիային ուղղված մեղադրանքները, գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի կալանավորումը: Գործակալությունը
հիշեցնում է, որ 2016 թվականին ևս Թուրքիան երկար ժամանակ արգելում էր գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա. այդ ժամանակ պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02