Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ թուրք քաղաքացիների առանց վիզայի ԵՄ ճանապարհորդության հարցում անհամաձայնությունը շարունակվում է:
Ինչպես հաղրոդում է Արմենպրեսը` վկայակոչելով Deutsche Welle ռադիոալիքը, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիրեն այդ առնչությամբ հայտարարել է, որ «եթե վիզայի ազատականցման համար անհրաժեշտ պայմանները կյանքի չկոչվեն, վիզայի ազատականացում էլ չի լինի»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ավելի վաղ արած այն սպառնալիք-հայտարարությունից հետո, որ եթե ԵՄ-ը թուրք քաղաքացիների համար չազատականացնի վիզան` Թուրքիան էլ չեղյալ կհայտարարի փախստականների վերաբերյալ ԵՄ հետ ստորագարծ համաձայնությունը, Գերմանիան էլ է հանդես եկել խիստ հայտարարություններով:
Funke մեդիախմբին տված հարցազրույցում նախարար Թոմաս դե Մեզիրեն, արձագանքելով Էրդողանի այդ հայտարարությանն, ասել է. «Քաղաքականության մեջ պետք չէ ականջ դնել հանրության առաջ արվող պոպուլիստական ճնշումներին»:
Թուրք քաղաքացիների համար ԵՄ մուտքն ազատակացնելու հարցում ԵՄ-ը Թուրքիայից պահանջում է կյանքի կոչել իր կողմից առաջ քաշված բոլոր 72 պայմանները: Սակայն, Անկարան չի ցանկանում բարեփոխումներ կատարել ահաբեկչության դեմ պայքարի թուրքական օրենքում:
Թեմայի առնչությամբ Էրդողանի վերջին հայտարարությանը խստորեն է արձագանքել նաեւ Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը:
Գերմանական Neuer Osnabrucker Zeitung թերթին այսօր տված հարցազրույցում Մաասը հայտարարել է, որ պետք է հաշվի առնել «ոչ թե Էրդողանի ասածները, այլ նրա կոնկրետ գործողությունները»:
Նշելով, որ Գերմանիան թույլ չի տա իր հետ խոսել շանտաժի լեզվով, Մաաս-ն ասել է. «Վիզայի ազատականացման համար բացահայտ առաջ քաշված պայմաններ կան եւ այդ պայմանները դեռեւս իրագործված չեն»:
Ի պատասխան Էրդողանի հիշյալ հայտարարությանը, Գերմանիայի արդարադատության նախարարն ասել է. «Այս հարցում Էրդողանն ինչքան ցանկանում է թող գոռգոռա: Փախստականներն արդեն այլ ճանապարհներով են աշխատում հասնել ԵՄ: Միգրանտների հարցում մենք պետք է գործենք պատասխանատու կերպ եւ հույսը չդնենք միայն Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնությանը»:
Թուրքիան պահանջել էր, որպեսզի վիզայի ազատականացումը ԵՄ-ը սկսի կյանքի կոչել հունիսից: Դրա դիմաց, բացի վիզայի ազատականուցումից, Անկարան ԵՄ-ից երեք փուլով 9 մլրդ եվրո փոխհատուցում էլ է պահանջել:
Էրդողանի այդ հիստերիկ հայտարարություններին ի պատասխան, ԵՄ-ն առաջ էր քաշել այն այլընտրանքը, որ Մերձավոր Արեւելքից փախստականներին անհրաժեշտ է կենտրոնացնել ԵՄ անդամ Հունաստանում` կատարելով բոլոր անհրաժեշտ գումարային փոխահատուցումներն Աթենքին, եւ Հունաստանում էլ որոշել թե որ միգրանտին պետք է ապաստան տալ, եւ որին հետ ուղարկել իր հայրենիք:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02