Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի մասսայականության բարձրացմանն ու մարզադպրոցների զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապե րի վարչությունից:
Անդրադարձ է կատարվել ֆիզիկական կուլտուրայի կրթական ծրագրերը վերանայելու ընթացքին, որոնք հաստատվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության ու Կրթության և գիտության նախարարների կողմից: Վարչապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ավարտել աշխատանքները և ներկայացնել միջոցառումների հստակ ծրագիր:
Այնուհետև ներկայացվել են ուսումնական հաստատություններում և մարզադպրոցներում մարզադահլիճների և մարզական գույքի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվող քայլերը: Կարեն Կարապետյանը կարևորել է համապատասխան աշխատանքների իրականացումը և նշել, որ պետք է գնահատել ծախսերն ու ըստ այդմ իրականացնել մարզադահլիճների արդիականացման ծրագրեր: «Առողջ ապրելակերպը և սպորտը չափազանց կարևոր է և մենք մեր քաղաքային ու գյուղական համայնքներում պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, իրականացնենք համապատասխան քաղաքականություն»,- ասել է վարչապետը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման և դրան աշակերտների ու ուսանողների մասնակցության վերաբերյալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները, առաջարկությունները: Կառավարության ղեկավարը պատասխ անատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է լրջորեն ուսումնասիրել դրանք և իրականացնել առկա խնդիրների լուծման հստակ միջոցառումներ:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44