Մայիսի 16-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գյուղատնտեսության գծով պատասխանատու Ավետիք Ներսիսյանի, ՊԳԿ-ի հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանի, կազմակերպության կլիմայի փոփոխության և էներգետիկայի համակարգող Ռուբեն Սիսսայի, անտառային հարցերով խորհրդատու Նորբերտ Վրինկլերի և միջազգային խորհրդատու Տրևոր Սելֆի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՄԱԿ-ի կլիմայի ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկվել են «Կանաչ կլիմա» հիմնադրամի հետ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Ողջունելով հյուրերին` բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է «Կանաչ էկոնոմիկային» համահունչ սոցիալական և տնտեսական զարգացման նպատակների համատեղելիությամբ էկոհամակարգային քաղաքականության մոտեցումները, անդրադարձել ոլորտի այն առաջնահերթություններին, որտեղ համագործակցությունը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ կարող է արդյունավետ և նպատակային լինել: Նախարարը հատկանշել է անտառվերականգնման հարցը, տեղեկացրել, որ ՀՀ Նախագահի և վարչապետի հանձնարարականներով ոլորտում բարեփոխումներ են նախատեսվում, ինչը մեծ ջանքեր է պահանջում և այս տեսանկյունից կարևորում են նաև միջազգային հանրության աջակցությունը:
Անդրադառնալով խնդիրներին` Արծվիկ Մինասյանը նշել է անտառների հաշվառման ամբողջական համակարգի, կառավարման պլանների բացակայությունը, հսկողության և վերահսկողության համակարգերի թույլ լինելը, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական և մոնիթորինգային ամբողջական համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը: Որպես խնդիրների համալիր լուծում Արծվիկ Մինասյանը կարևորել է նաև էկոկրթության և էկոդաստիարակության հարցը: «Մենք կարիք ունենք հիմնարար փոփոխությունների և ոլորտում ամբողջական ծրագրի իրականացման» ,- նշել է նախարարը, շեշտելով էկոհամակարգերի վրա հիմնված գործողությունների անհրաժեշտությունը:
ՊԳԿ-ի պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանդիպման հնարավորության և ոլորտի խնդիրների մանրամասն անդրադարձի համար, ներկայացրել իրենց մոտեցումները, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունները, որոնք կարող են տրամադրել «Կանաչ կլիմա» հիմնադրամի հայեցակարգի քննարկման և ծրագրի առաջարկի պատրաստման համար: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ կարևորել են համատեղ աշխատանքի իրականացումն ու գործընկերային հարաբերությունների ընդլայնումը, ինչն առաջիկայում կառարկայացվի գործընկերային փաստաթղթի պատրաստմամբ:
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44