«Փաստ» օրաթերթը գրում է. 2015–ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ԲՀԿ–ն լքած ու վերջին խորհրդարանի ընտրություններում ՀՀԿ–ից առաջադրված, բայց Արագածոտնի մարզում պարտված պատգամավոր Արագած Ախոյանը ոչ միայն Հայաստանում շինարարություն է անում, այլև նոր թափով լծվել է «Արևմտյան Հայաստանում հայ ինքնության վերականգնման գործին»:
Նա Թուրքիայում ստեղծված «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության աշխատանքային խմբի անդամ է և լիազոր ներկայացուցիչը Հայաստանում: «Աշխատում ենք քաղաքացիական հասարակության հետ, այն շերտերի հետ, որոնց շփումներն անցնում են միմիայն Ցեղասպանության ճանաչման և հետևանքների վերացման խողովակով և այդ հարթության մեջ փորձում ենք ինքնության վերականգնման խնդիր լուծել Արևմտյան Հայաստանում և երկու ազգերի միմյանց ավելի շատ ճանաչելու»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ախոյանը:
Արագած Ախոյանը նաև «Արևմտահայոց ազգային համագումարի» մշակույթի հանձնաժողովի նախագահն է ու մշակույթով է զբաղվում: Ինչպես հայտնի է, Արագած Ախոյանը մասնագիտությամբ գեղանկարիչ է ու ընտրություններում պարտվելուց հետո հայտարարել էր, թե հնարավոր է նկարչությամբ զբաղվի: Երեկ նրանից հետաքրքրվեցինք, թե այժմ զբաղվո՞ւմ է նկարչությամբ և ի՞նչ է նկարում: «Ես նկարչությամբ զբաղվում եմ ամեն օր, ամեն հարմար առիթի, էնպես որ դա ապրելակերպ է: Դրանով միշտ էլ զբաղվել եմ, հիմա հարմար պահերի եմ զբաղվում: Հարցին, թե ի՞նչ է նկարում ընտրություններից հետո, Ախոյանը նման պատասխան տվեց. «Ինչը պիտի փոխվեր ընտրություններից առաջ և հետո, ես բնապատկերներ եմ նկարում: Ամեն ինչ եմ նկարում՝ հիմականում ծաղիկներ, հայրենի բնություն»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27