Հայաստանի նորընտիր խորհրդարանում տեղ ապահոված քաղաքական ուժերը առաջին նիստին ընդառաջ հստակեցնում են անելիքները:
Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նորընտիր խորհրդարանում մեծամասնություն կազմած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայիսի 17-ին վերջնական որոշում կկայացնի Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների պաշտոններում թեկնածուների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին, ժամը 18:00-ին ՀՀԿ-ն կգումարի գործադիր մարմնի, իսկ 19:00-ին` խորհրդի նիստ: Գործադիր մարմնի նիստի ընթացքում որոշում կընդունվի նորընտիր Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների թեկնածուների վերաբերյալ, րը կներկայացվի կուսակցության խորհրդի անդամներին:
Մայիսի 17-ին «Ծառուկյան» դաշինքի համամասնական և տարածքային ցուցակներով պատգամավոր ընտրված պատգամավորների հետ կհանդիպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հանդիպումը տեղի կունենա ժամը 15:00-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` հանդիպման ընթացքում որոշվելու է այն 8 թեկնածուների մանդատների հարցը, ովքեր նախ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ այնուհետև հետ էին վերցրել այդ դիմումները և մանդատ ստացել, ինչպես նա որոշվելու է, թե «Ծառուկյան» դաշինքը ում թեկնածությունն է առաջադրելու Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում:
Ազգային ժողովում խմբակցության ղեկավարի և քարտուղարի պաշտոնների հարցը մայիսի 17-ին կքննարկի «Ելք» դաշինքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ մայիսի 17-ին կքննարկեն, թե ովքեր են Ազգային ժողովում լինելու խմբակցության ղեկավարն ու քարտուղարը և կհրապարակեն որոշումը:
ՀՅԴ խմբակցությունն արդեն հստակեցրել է` ովքեր են զբաղեցնելու խմբակցության ղեկավարի և քարտուղարի պաշտոնները: ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ խմբակցությունը կղեկավարի Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղարը կլինի ինքը:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44