ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և «Հատուկ օլիմպիադաներ Եվրոպա/Եվրասիայի» աջակցությամբ Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար նախատեսված՝ Հայաստանի առաջին ներառական սպորտային մրցաշարի եզրափակիչ փուլը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Միջոցառումը համախմբեց 170 երեխաների և ընտանիքների, Երևանի 17 դպրոցների տնօրենների և ֆիզիկական կրթության ուսուցիչների, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից կամավորների, ինչպես նաև՝ գործընկեր կազմակերպությունների:
«Յուրաքանչյուր երեխա խաղալու, սովորելու և հասարակության մեջ ներառվելու իրավունք ունի: Շատ հաճախ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները ազատվում են ֆիզկուլտուրայի դասերից, ինչը կանխում է նրանց ներուժի զարգացումը և իրենց հասակակիցների հետ շփումը: Այս ծրագրի միջոցով մենք փորձեցինք ստեղծել թիմային աշխատանք խրախուսող ուրախ միջավայր՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ծանոթության և շփման համար: Միևնույն ժամանակ, սա քիչ ծախսատար մոդել է, որը կարող է հեշտությամբ կիրառվել ներառական դպրոցներում՝ ներառական համայնքային ոգի կառուցելու և համայնքի մասնակիցներին ներգրավելու համար»,- ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Շուրջ մեկ տարվա ընթացքում, 2016-2017թթ.-ին, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կամավորների աջակցության շնորհիվ` 8-14 տարեկան երեխաները մասնակցել են իրենց համայնքներում իրականացվող ներառական սպորտային միջոցառումներին: Ծրագիրը Հայաստանում առաջինն է և հիմք կծառայի ապագայում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար:
Ծրագրի մաս է կազմում նաև հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը` ուղղված ուսուցիչներին ներառական սպորտային մոդելի ստեղծման մասին գիտելիքների տրամադրմանը:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին մենք վերապատրաստել ենք Երևանի 17 դպրոցների թվով 34 ֆիզիկական կրթության ուսուցիչների: Նաև, նպատակ ունենալով վերապատրաստել ապագա ուսուցիչների, ծրագրի մեջ ներառել ենք Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 20 ուսանողների»,- տեղեկացրեց «Հայկական հատուկ օլիմպիադաներ»-ի գործադիր տնօրեն Արտակ Իսրաելյանը: «Ֆուտբոլը ավելին է, քան պարզապես սպորտաձև: Այն միավորում է երեխաներին և ցուցադրում է յուրաքանչյուր երեխայի իրական խառնվածքը` մեզ հնարավորություն տալով կենտրոնանալ երեխաների ունակությունների վրա»:
Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Հատուկ oլիմպիադաներ»-ը ծրագրի մասին հաշվետվությունը կներկայացնեն Կրթության և գիտության նախարարությանը և կքննարկեն այլ ներառական դպրոցների՝ տվյալ մոդելից արդյունավետ կերպով օգտվելու հնարավորությունները:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02