Թուրքական demokrathaber.org կայքի սյունակագիրներից Ույգար Յենին անդրադարձել է նախօրեին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպմանն ու ուշադրություն հրավիրել Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների ելույթների խոսքերի իրական ուղերձների վրա։
Ըստ սյունակագրի՝ ընդամենը 22 րոպե տևած հանդիպումն այդպես էլ չարդարացրեց թուրքերի սպասումները, ավելին՝ Էրդողանը Վաշինգտոնից վերադառնում է ձեռնունայն։
«Դոնալդ Թրամփը նշեց, որ Էրդողանին Վաշինգտոնում հյուրընկալելն իր համար մեծ պատիվ է, և շեշտեց, որ Թուրքիան լեգենդար պայքար է մղել կոմունիզմի դեմ` լինելով Խորհրդային միության անմիջական հարևանը:
Այս խոսքերով Թրամփը հաջողացրեց տալ Թուրքիայի հանրապետության ամբողջ պատմության կարճ նկարագիրը: ՆԱՏՕ-ի բալիկը, ԱՄՆ-ի ոստիկանը տարածաշրջանում, իմպերիալիզմի մինուճար որդին` Թուրքիայի հանրապետությունը...
Այնուամենայնիվ, որքան էլ որ Էրդողանը հանդիպման ընթացքում պնդումներ աներ Սիրիայի քրդական ջոկատների ու ԱՄՆ-ի համագործակցության անկարելիության մասին, Թրամփն իր ելույթում, շրջանցելով YPG-ին, խոսեց միայն «Իսլամական պետություն» և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումների դեմ Թուրքիայի մղած պայքարում մեզ աջակցելու մասին:
Դա կարող ենք ընկալել այսպես. «Դու կորցրել ես տարածաշրջանում իմ ոստիկանի դերում լինելու առավելությունը, այժմ էլ ես աջակցում եմ Սիրիայի քրդերին, և նրանք շատ էլ լավ կարող են լցնել քո տեղը: Դե, ՔԱԿ-ին էլ ահաբեկչական խմբավորում անվանելով՝ սիրտդ եմ շահում: Չէ՞ որ քեզանից դեռ սպասելիքներ ունեմ, և հարմար պահի քեզ օգտագործելու առիթը մինչև վերջ կպահեմ»...»։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02